Լքված կանանց երկիրը

Անցյալ տարի, ըստ վիճակագրական տվյալների, տեղի է ունեցել 12000 հարսանիք տաջիկ տղամարդկանց  և ռուս կանանց միջև, մինչդեռ Տաջիկիստանում մնացած կանայք ինքնահրկիզվում են անելանելի իրավիՃակից:

 

Նախկինում  լքված կանանց երկիր էին անվանում Մեքսիկան, որը նույնպես հայտնի էր շատ էժան աշխատուժով, իսկ այժմ այդպիսին է համարվում Տաջիկստանը: Ռուսաստանում այսօր կա շուրջ 2 մլն. միգրանտ Տաջիկստանից: Նրանք ասֆալտ են փռում, մաքրում են փողոցները և մուտքերը, աշխատում են սուպերմարկետներում, կառուցում են առանձնատներ և փորում են այգիներ: Նրանց դրամական փոխանցումները հայրենիք կազմում են ներքին համախառն արդյունքի 60%:

 

 

Այնուամենայնիվ, ներկայումս Տաջիկստանը զբաղեցնում է 1 տեղը ըստ տղամարդկանց կողմից լքված կանանց թվի: «Յուրաքանչյուր երրորդ տաջիկը, ով Ռուսաստան է մեկնում աշխատանքի, երբեք տուն չի վերադառնում», – այսպիսի եզրակացության են եկել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետազոտողները: Տաջիկ տղամարդկանց  90 % աշխատում են Մոսկվայում, 5 % Պետերբուրգում, մնացածը մեկնում են Վոլգայի շրջան կամ Հեռավոր Արևելք: Եվ, բնականաբար նրանք միայնակ մնալ չեն պատրաստվում: Օրինակ, անցյալ տարի, ըստ վիճակագրական տվյալների, տեղի է ունեցել 12000 հարսանիք տաջիկների և ռուսների միջև:

 

 

Իսկ Տաջիկստանում այսօր հազարավոր լքված կանայք կան: Շատ հաճախ նրանք անելանելիությունից դրդված ինքնասպան են լինում, կամ գնում են Ռուսաստան են գնում ամուսինների ետևից: 28-ամյա Լատոֆաթի ճակատագիրը նման է իր հայրենակցուհիների ճակատագրին, ում ամուսինները մեկնել են արտերկիր աշխատանքի: Նա գնացել է մեկուկես տարի առաջ, սկզբում զանգում էր, հետո Ռուսաստանում գողության համար ձերբակալվեց կես տարով, իսկ մի քանի ամիս անց ընդհանրապես անհայտացավ:

 

 

Լատոֆատն ապրում էր սկեսրոջ հետ. ըստ հին ավանդույթի ամուսինները միշտ իրենց կանանց բերում են ծնողների տուն: Ըստ նոր ավանդույթի, քանի դեռ ամուսինն արտերկրում է, սկեսուրը կարող է ուղղակի դուրս շպրտել հարսին և երեխաներին՝ ասելով, որ նա իրեն դուր չի գալիս: Արդյունքում նա վերադարձել է իր հայրական տուն, սակայն աշխատանք չի կարողանում գտնել, ավարտել է ընդամենը 4-րդ դասարանը:

 

 

Տաջիկստանի հյուսիսում օր օրի ավելի շատ բենզին են վաճառում, քանի որ շատ կանայք ցանկանում են ինքնահրկիզվել  ի հեճուկս իրենց լքած ամուսինների կամ էլ դաժան սկեսուրների: Դուշանբեի այրվածքաբանական կենտրոնում տարեկան 100 նմանատիպ դեպք է գրանցվում, որոնց ուղիղ կեսը միգրանտների կանայք են:

 

 

Այսպիսին է մեդալի հակառակ կողմը: Տաջկստանում քիչ չեն նման դեպքերը: Ոչ ոք կոնկրետ չգիտի, թե ինչ կարելի է ձեռնարկել այս պարագայում: Մնում է միայն հուսալ ու սպասել: Սակայն ի՞նչ ակնկալել և ումի՞ց: Կառավարությունն անհանգստանում է ավելի շատ իր ամբիցիաների համար, քան ժողովրդի հոգսերի: Եվ, ահա, մեկնում են մարդիկ արտերկիր, գտնում են նոր կանանց, իրենց կանանց էլ մատնում բախտի քմահաճույքին:

 

Մ. Բոբոեվա 

Աղբյուրը ՝ ЦентрАзия

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Սա էլ մեր խոպան է»…

 

 

«Ուղիղ 20 տարի լուր չունեի,ոչ գիտեի կա ,ոչ գիտեի չկա» …

 

 

Հայ միգրանտների 77տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք/ տեսանյութ

 

 

«Ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ իր համար… »

 

 

«Ամուսինը գնացել ա խոպան, կինը մնացել ա էստեղ, ու մին ավել բռնելու տեղ չկա, որ աշխատի »

 

 

 

«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ

Դիտումների քանակը` 5065

Գլխավոր էջ