Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:

Կանանց զարգացման իրավունքների ասոցիացիայի AWID-ի  գործադիր տնօրեն Լիդիա Ալպիզարի ելույթը, որը հնչեցվեց  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի բացմանը, ռազմավարական բնույթ էր կրում, նաեւ մի շարք քննադատական  դիտարկումներ էր պարունակում:  Հիշեցնենք, որ AWID-ն աշխարհում ամենահեղինակավոր եւ խոշոր կանանց կազմակերպություններից մեկն է եւ  կազմակերպության նախագահը ընտրվել էր որպես ՀԿ-սեկտորի խոսնակ  նստաշրջանի բացմանը: Բացի այդ նստաշրջանից  անմիջապես առաջ  AWID-ը  հավաքագրել էր  հարյուրից ավելի րավապաշտպաների կարծիքները  եւ այդ հանգամանքը թույլ  տվեց  Լիդիա Ալպիզարին մատնանշել շատերին  հուզող հիմնախնդիրները: Ի դեպ, նրա ելույթը մեծ ոգեւորությամբ ընդունվեծ ՀԿ ֆորումի կողմից :   

 

Դիմելով  նախագահողին եւ  ՄԱԿ-ի  անդամ երկրների  կառավարությունների ղեկավարներին նա նշեց, որ իր ելույթը 5  հույժ կարևոր հաղորդագրություններ է պարունակում, որոնք հղել են ամբողջ աշխարհի կանայք:

 

Առաջինը, եկե’ք տոնենք, ասաց նա ՝ողջունեով բոլոր կանանց, ում աշխատանքի շնորհիվ այսօր փոխվում է մեր աշխարհը եւ ում  շնորհիվ  վերջին 20 տարիների  ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են եղել Պեկինի օրակարգի շրջանակում:

 

«Մենք նաև պետք է հիշատակենք հազարավոր ֆեմինիստների և կանանց իրավունքների պաշտպանների, ովքեր այլևս մեզ հետ չեն. որովհետև նրանք կամ մահացել են վերջին 20 տարիների ընթացքում, կամ էլ սպանվել կամ անհետացել են: Եվ ողջունում ենք այն կին իրավապաշտպաններին, ովքեր անում ենհ իրենց գործը շատ վտանգավոր պայմաններում՝ Կոնգոյից մինչ Մեքսիկայի սարեր…

 

Երկրորդ, պետք է ընդունենք, որ առաջընթացն, այնուամենայնիվ, շատ սահմանափակ է եղել: Քաղաքական հանձնառության և ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, սեքսիզմը, և աճող կրոնական ֆունդամենտալիզմը ազդել են կառավարական և այլ մակարդակներում բոլոր նախաձեռությունների  վրա՝:

 

Երրորդ, գենդերային արդարության և կանանց մարդու իրավունքների ներկայիս մարտահրավերները ամբողջ աշխարհում պահանջում են կտրուկ և հրատապ գործողություններ կառավարությունների, ՄԱԿ-ի, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կողմից:

 

Չորրորդ, տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել սոցիալական այլակարծության, հալածանքի մտահոգիչ միտմանը : Առավել արդյունավետ լինելու հայմար Կանանց կարգավիճակի հանձնաժողովը պետք է ավելի նեռարական  գործընթաց վարի, որի միջոցով քաղաքացիական հասարակությունն նշանակալից  ներդրումներ կկատարի: Քաղաքական հռչակագրի շուրջ բանակցությունների գործընթացը, ըստ էության   մեկ քայլ ետ է: Պեկինից 20 տարի անց մենք չենք կարող ետ գնալ:

 

Հինգերորդ, Քաղաքական Հռչակագրի տեքստը շատ թույլ է և անհրաժեշտ չափով չի անդրադառնում այն տրանսֆորմատիվ փոփոխությանը, որն անհրաժեշտ է գենդերային հավասարության համար: Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի: Մեզ անհրաժեշտ է ոչ միայն Պեկինյան գործողոըւթյունների ծրագրի վերահաստատումը,  այլև հստակ հանձնառություն  իրագործելու հետևյալը.

 

  • Ֆինանսական ռեսուրսների բաշխում, որոնք անհրաժեշտ են գենդերային հավասարության, գենդերային արդարության և կանանց մարդու իրավունքներիր իրականացման համար: Սա ներառում է հսկայական ռեսուրսներ՝ աջակցելու համար այն կարևոր աշխատանքը, որն արվում է ֆեմինիստ և կանանց կազմակերպությունների կողմից բոլոր մակարդակներում: Ռեսուրսներն առկա են, խնդիրը դրանց բաշխումն ու գենդերային հավասարությունն ու կանանց  իրավունքները առաջնային դարձնելն է:
  • Մարդու իրավունքների, այդ թվում կանանց իրավունքների  կենտրոնացումը գենդերային հավասարության, կայուն զարգացման և խաղաղության հասնելու համար:
  • Սեռական և վերարտադրողական իրավունքները և առողջությունը չպետք է խաղաքարտ լինեն  կառավարությունների կողմից բանակցությունների ժամանակ: Կանայք և աղջիկները մահանում են այս ամենի արդյունքնում: Սա պետք է դադարեցվի:
  • Մշակույթը, կրոնը և ավանդույթը, ինչպես հստակ նշեցին Վիեննան և Պեկինը, չպետք է օգտագործվեն որպես հիմք խտրական վերաբերմունք ցուցաբերելու և արդարացնելու այն խնդիրների  հետաձգումը, որոնք վերաբերում են ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների իրավուքններին:
  • Անհրաժեշտ են ստանձնած պարտավորությունների համար պետական հաշվետվողականության համապատասխան մեխանիզմներ
  • Կայուն զարգացման նպատակների, հետ-2015-ի վերաբերյալ բանակցությունները զարգացման համար արվող ֆինանսավորումը  պետք է դարձնեն գենդերային հավասարությունը և կանանց մարդու իրավունքները ամենակարևորը բոլոր համաձայնագրերում:
  • Ձեռքբերումների շարունակականության և մեր աշխատանքի հետագա առաջընթացի համար կենսական նախապայման է կին իրավապաշտպանների նկատմամբ բռնության կանխարգելումը:

 

Սա այն պահն է, երբ մեր առջև շատ կարևոր հնարավորություններ են: Սա այն պահն է, երբ մենք պետք է ունենանք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ քաղաքական հանձնառությունը և գործողոըւթյունները, իրական փոխակերպումների հասնելու համար:

 

Եկե’ք առաջ շարժվենք»:

 

 Երեւան – Նյու Յորք

Դիտումների քանակը` 3315

Գլխավոր էջ