Լեդի Գագայի նոր տեսահոլովակը՝ ի պաշտպանություն սեռական բռնության ենթարկվածների
«Դու չես իմանա, թե ես ինչ եմ զգում, մինչեւ քեզ հետ դա չպատահի…»,- Լեդի Գագան իր նոր երգով փորձում է բացատրել, թե որքան դժվար է հասկանալ սեռական բռնության ենթարկվածներին:
«Till it happens to you» տեսահոլովակը յուրօրինակ սոցիալական գովազդ է՝ ի աջակցություն սեռական բռնության ենթարկված աղջիկների: Տեսահոլովակը պատկերում է համալսարանական հանրակացարաններում բնակվող աղջիկների նկատմամբ սեռական բռնության տեսարաններ՝ իրազեկելով, որ յուրաքանչյուր 5-րդը նրանցից ենթարկվում է սեռական բռնության:
«Մենք հուսով ենք, որ դուք զգում եք մեր սերն ու համերաշխությունը երգի միջոցով»,- «Թվիթերում» գրել է երգչուհին: Գագան խոստացել է երգից ստացված ողջ հասույթը նվիրաբերել սեռական բռնության ենթարկվածներին աջակցող հասարակական կազմակերպություններին:
Լեդի Գագայի տեսահոլովակը հաջորդել է սեռական բռնության վերաբերյալ «The Hunting Ground» վավերագրական ֆիլմին, որը պատմում է համալսարանական կամպուսներում տեղի ունեցող սեռական բռնությունների մասին:
Ֆիլմի մասին առավել մանրամասն տեղեկություններ պաշտոնական կայքում :
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է
Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո
Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար
22-ամյա երգչուհին սեքսիստական երգը վերածել է ֆեմինիստական հիմնի
Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»
Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ
Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…
Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 4597