Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

«Չպետք է սպասես, որ երկիրը փոխվի, հավասար պայմաններ լինեն  ու  կանայք նոր մտնեն ակտիվ քաղաքականության մեջ: Հենց կանանց մուտքով է երկիրը փոխվելու»,   –  այս համոզմունքն հայտնեց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ ԱԺ ընտրություններում կանանց մասնակցության հիմնահարցերին նվիրված վերջերս կայացած քննարկման ժամանակ:

 

 

Ալավերդյանի գնահատմամբ, մենք լճացման մի խայտառակ իրավիճակում ենք հայտնվել: «Եթե դիտենք ժողովրդավարության, կյանքի որակի դինամիկան, ապա կտեսնենք,  որ գրեթե չկա փոփոխություն, բացի մեկ բանից: Քաղաքացիական հասարակության զարգացվածության աստիճանը, թեկուզ փոքր, բայց միշտ աճ է ցույց տվել: Ինչ վերաբերում է կանանց ոչ բվարար ներկայացվածությանը քաղաքական դաշտում, ապա դրանում նաև կանանց մեղքը կա, շատ ժամանակ կանանց պասիվությամբ է պայմանավորված.

 

–  Ամեն ինչ կախված է կանանցից: Այն, ինչ ունենք, կանանց պակաս ակտիվության, քաղաքացիական խիզախության պաշարի  խնդիրն է,  դժվարություններ հաղթահարելու ներուժի խնդիրը: Մինչդեռ հայ հասարկությունն ունի այդ ներուժը, որին  մենք անգամ չենք էլ մոտեցել», – ասում է Ալավերդյանը:

 

 

Ի պատասխան այն դիտարկմանը, որ եթե մեծամասնանկանով առաջադրված Անահիտ Բախշյանի թիկունքին կանգնած լիներ մի ուժ, ապա նա ևս կանցներ, Ալավերդյանը նկատեց,  որ այդ դեպքում դա արդեն բոլորի կողմից ճանաչված Բախշյանը չէր լինի…

 

-Ինձ պետք չէ մի կնոջ հաղթանակ, որի թիկունքում տղամարդ է կանգնած: Ես դեմ եմ նաև, որ անազնիվ միջոցով կանայք առաջ գնան: Եթե  5 տարին բավական չէր, ուրեմն պետք է ևս 5 տարի պայքարել… Կանայք պետք է քանդեն այդ կարծրատիպերը,  իրենց իսկ համառ աշխատանքով քանդեն:

 

Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ միայն կանանց զանգվածային ակտիվ մուտքը կարող է փոփոխություն բերել քաղաքական դաշտում.

– Պետք չէ մտնել զուտ պայքարելու համար, պայքարը  քո կյանքի ձևը պետք է լինի, ամեն րոպե և ամենուր: Քանի որ որտեղ դու չես պայքարում, պայքարում են քո դեմ:

 

 Լիլիթ Քոչինյան

 

 

 

Կարդացեք  նաև   քննարկման այլ մանրամասներ  մեր կայքում.

 

«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»:

 

 

 

 

 

 

 

 

 

Լիլիթ Գալստյան. Մրցունակ, կիրթ կինը  ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

 

Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում

 

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

 

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»

 

Դիտումների քանակը` 4569

Գլխավոր էջ