Իրանում կանանց արգելել են ուսուցանել մոտ 80 առարկա
Նոր ուսումնական տարին Իրանում, որը մեկնարկել է սեպտեմբերի 23ին, կսկսվի նոր փոփոխված կանոններով՝ այժմ ուսանողուհիներին արգելվում է մոտ 80 առարկա ուսուցանել:
Իրանուհի ուսանողուհիները այժմ չեն կարող ընտրել այնպիսի առարկաներ, ինչպիսին են՝ միջուկային ֆիզիկա, կիբերնետիկա, քիմիական մեքենաշինություն, անգլերեն գրականություն: Ընդահնուր առմամբ երկրի մոտ 30 ԲՈՒՀերում արգելվել է 77 առարկայի ուսուցանումը: Մի շարք համալսարանում որոշ առարկաներ արգելված են նաև արական սեռի ուսանողների համար: Այժմ նրանք չեն կարող սովորել սոցիոլոգիա, լեզվաբանություն, փիլիսոփայություն և պատմություն:
Իրավապաշտպանները դատապարտել են իրանական կրթության մեջ տեղ գտած իսլամացումը, որը սկիզբ էր առել 2005-ից,երբ իշխանության եկավ Մահմուդ Ահմադինեժադը: Իրենց կարծիքով իշխանությունները փորձում են սահմանափակել կանանց կրթությունը ազգային ֆեմինիստական շարժումը թուլացնելու նպատակով:
Հարկ է նշել, որ ներկա պահին Իրանի համալսարաններում իգական սեռի ուսանողների թիվը կազմում է 60% .
Ամենայն հավանականությամբ, իշխանությունները պատրաստում են նաև այլ սահմանափակումներ իրանական կրթական համակարգի համար:
Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարար Կամրան Դանեդշուն անցյալ շաբաթ դրական կարծիք է հայտնել դպրոցներում և համալսարաններում աղջիկների եւ տղաների տարանջատված կրթության համակարգի ներմուծման վերաբերյալ: « Դա նախատեսված է մեր կրոնով », – ասել է նախարարը :
Դիտումների քանակը` 4540