Իրանի փոխնախագահի պաշտոնում կին է նշանակվել

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հրամանագրով իրավական հարցերով փոխնախագահ է նշանակել Էլհամ Ամինզադեին: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները` վկայակոչելով իրանական աղբյուրները:

 

Ամինզադեն առաջին կինն է Իրանում, որ այսքան  բարձր պաշտոն է զբաղեցնելու: Իրանի նախագահը նշել է, որ նոր փոխնախագահն ունի անհրաժեշտ գիտելիքներ, իրավաբանական մեծ փորձ, բարձր որակավորում, բարոյական լավ հատկանիշներ` այդ պաշտոնում աշխատելու համար:

 

Ավելի վաղ Ամինզադեն ընդգրկված է եղել երկրի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում, դասավանդել Թեհրանի համալսարանի իրավունքի ֆակուլտետում:

 

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Ռոհանին ընտրվել այս տարվա հունիսի 14-ին, հավաքելով ընտրողների ձայների 50.7 տոկոսը:

 

Դիտումների քանակը` 4912

Գլխավոր էջ