Իրանի նախագահական ընտրություններում արդեն երկու կին է առաջադրվել

 

Իրանում հունիսի 14-ին կայանալիք  նախագահական ընտրություններին մասնակցելու համար հայտ են  ներկայացրել 144  թեկնածու, որոնցից երկուսը  կին են: Նրանց թիվը կարող է աճել, եթե հաշվի առնենք, որ օրինակ  2009-ի ընտրություններին նախնական գրանցումը անցած 475 թեկնածուներից  42-ը կին էին:   

 

Հայտ ներկայացրածներից առաջին կինը  ` 46-ամյա Ռազիե Օմիդվարն է, ով ասել է,  թե  իր հիմնական նպատակն է բարելավել երկրի վիճակն ու ծառայել պետությանը։

 

Գալիք ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 7-ից ու կտևի մինչև մայիսի 11-ը։ Դրանից հետո մայիսի 12-16-ն Իրանի պահապանների խորհուրդը կուսումնասիրի թեկնածուներից յուրաքանչյուրին՝ պարզելու  նրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին եւ ընտրարշավին մասնակցելու  նպատակահարմարությունը։ Միայն դրական պատասխան ստանալու դեպքում թեկնածուները կսկեն իրենց քարոզարշավը։

 

Իրանի Սահմանադրության համաձայն՝ կանանց չի արգելվում առաջադրվել նախագահական ընտրություններին:  Այ հարց է, որ  2009-ի ընտրություններին նախնական գրանցումը անցած 475 թեկնածուներից,  միայն  չորսի անունը մտավ քվեաթերթիկների մեջ եւ կանայք նրանց թվում չկային:   Իսկ 2005-ին հայտ ներկայացրած 1000 թեկնածուներից, մրցավազքի մեջ մտան միայն յոթ թեկնածու:

 

Դիտումների քանակը` 3401

Գլխավոր էջ