Իրազեկված ես, ուրեմն պաշտպանված
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 1-ին Երեւանում Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպվել էր ինտերակտիվ վիկտորինա, որի ընթացքում մասնակիցներին բաժանվում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հարցեր, և եթե նրանք ճիշտ էին պատասխանում, ապա նկարվում էին հրավիրված որևէ աստղի հետ:
Այդ լուսանկարները տեղադրվել են https://www.facebook.com/hivaidshr?fref=ts կայքում: Այնտեղ գրված են նաեւ տրված հարցերն ու պատասխանները, ինչը հնարավորություն կտա սոցիալական կայքերի օգտատերերին իրազեկվել ՁԻԱՀ-ի հետ կապված խնդիրներին:
Միջոցառումը կազմակերպել էր «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը»՝ «Վորլդ Վիժն Հայաստանի» ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ:
Նազենի Հովհաննիսյանը, Զարուհի Բաբայանը, Արման Նշանյանը, Սոս եւ Կարեն Ջանիբեկյանները, Ալլա Լևոնյանը և շատ այլ հանրային ճանաչում վայելող և սիրված մարդիկ ներկա գտնվեցին միջոցառմանը՝ միանալով «Հասնել զրոյի՝ զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ » ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա ուղերձին:
Երեկոյան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին ֆիլմի դիտում և նրանց աջակցություն ցուցաբերող բարերարներին շնորհակալագրերի հանձնում:
Դիտումների քանակը` 2955