Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ Սենատը կին կգլխավորի  

Իտալիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ է ընտրվել Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատին՝ դառնալով Իտալիայի պատմության մեջ առաջին կինը, որը նախագահից  հետո զբաղեցնում է պետության երկրորդ պաշտոնը:

 

 

Մարիա Կազելատին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ է: Նա ընտրվել է սենատորների նիստի արդյունքներից հետո՝ հավաքելով 240 ձայն։ Քվեարկության գործընթացը ցուցադրվել է Սենատի կայքում:

 

 

Կազելատին 71 տարեկան է: Նա համարվում է Բեռլուսկոնիի կողմնակիցը, նախկին վարչապետի կառավարություններում զբաղեցրել է փոխնախարարների պաշտոններ։ 2001 թվականից նա հինգ անգամ սենատոր է ընտրվել` զբաղեցնելով խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնը և աշխատելով առողջապահության կոմիտեում:

Դիտումների քանակը` 2033

Գլխավոր էջ