Իսկ դուք գիտե՞ք կնոջ՝ տնային տնտեսուհու իրական արժեքը…/ ֆիլմ
Այս հարցի պատասխանը ՝ Սովետական միությունում հայտնի «Ֆիտիլ» երգիծական կինոամսագրի շրջանակներում 1981–ին նկարահանված սյուժեում: Ի դեպ, ամսական միջին աշխատավարձն այն ժամանակ 100 ռուբլի էր կազմում:
Այսօր տնային տնտեսությունում կանանց չվճարվող աշխատանքի մասին դրույթը գենդերային տեսության հիմնաքարերից մեկն է:
«Տնային տնտեսության մեջ կանանց անվարձահատույց աշխատանքը որևէ արժեքային գնահատական չի ստանում և չի ընկալվում որպես աշխատանք»:
ՀՀ վիճագրական ծառայության կողմից իրականացված ժամանակի բյուջեի գենդերային վերլուծությունը բացահայտում է կանանց կրկնակի ծանրաբեռնվածության փաստը: Ըստ արդյունքների տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում եկամտաբեր (վարձատրվող աշխատանք) գործունեության վրա, կանայք էլ հինգ անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում տնային տնտեսության և ընտանիքի անդամների խնամքի վրա (չվարձատրվող աշխատանք): Ընդհանուր առմամբ տղամարդիկ 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ ունեն, քան կանայք:
Դիտումների քանակը` 3698