Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է գերության մեջ պահել հարյուրավոր կանանց և աղջիկների, ովքեր աննդհատ ենթարկվում են սեռական բռնության և օգտագործվում որպես սեքս-ստրուկներ:
Օգոստոսի սկզբին The Daily Mail-ի հաղորդմամբ քրդական աղբյուրի, իսլամիստները ցուցադրական մահապատժի ենթարկեցին 19 աղջկա, ովքեր հրաժարվել էին այսպես կոչված սեքս-ջիհադից , այսինքն գրոհայիններին սեռական ծառայություններ մատուցելուց : Ենթադրվում է, որ սպանված աղջիկները եզդի են եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչները համացանցում տարածել են առևանգված կանանց և երեխաների` սեռական ծառայությունների գնացուցակ: Այդ տեղեկությունը հայտնել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի` հակամարտություններում սեռական բռնությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան:
«Աղջիկներին վաճառում են նավթի նման։ Յուրաքանչյուրին կարող է վաճառել և գնել 5-6 տղամարդ։ Երբեմն գրոհայինները վաճառում են աղջիկներին իրենց ընտանիքներին հազար դոլարով»,– հաղորդել է Բանգուրան։ Նրա խոսքով` 1-9 տարեկան տղաները և աղջիկներն արժեն 165 դոլար, 11-16 տարեկան դեռահասները` 124 դոլար։
Բանգուրան դեռ այս տարվա ապրիլին ահազանգել էր, որ ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում սեռական բռնությունն օգտագործում են որպես ահաբեկչության միջոց կրոնական, էթնիկ և սեռական փոքրամասնությունների նկատմամբ։
«Սեքս–ջիհադ» հասկացությունը ծագել է 2013թ.–ին։ Այդ ժամանակ Սաուդյան Արաբիայից վահաբիթական քարոզիչ Մուհամմադ ալ Արիֆին կոչ է արել կին սունիներին գնալ Սիրիա` «Բաշարի Ասադի ռեժիմի դեմ ապստամբների պայքարին օգնելու համար»` սեքսուալ ծառայություններ մատուցելով գրոհայիններին։ Արիֆին պնդել է, որ «սեքս–կամավորությունը մահմեդական կանանց տեղ կապահովի դրախտում»։ Իսլամիստները նույնիսկ հատուկ կանոնակարգեր ընդունեցին, ըստ որոնց մուսուլմաններին թույլատրվում է ամուսնանալ 9 տարեկան աղջիկների հետ, ինչպես նաեւ անչափահաս ստրկուհիներ ունենալ: Թեպետ ԻՊ գրոհայինների մոտ կամավոր մեկնում են հարյուրավոր սունիներ տարբեր աշխարհամասերից, միաժամանակ իսլամիստները գերեվարում են հարյուրավոր քրիստոնյա և եզդի կանանց` ստիպելով նրանց սեռական հարաբերությունների մեջ մտնել ծայրահեղականների հետ:
Ըստ Մերձավոր Արևելքի լրագրության ինստիտուտի (MEMRI – Middle East Media Research Institute) զեկույցի, սեքս-ջիհադի բարգավաճմանը զուգահեռ զինյալները կազմակերպել են նաև մարդկային օրգանների առևտրի գաղտնի ցանց: Դրա միջոցով նրանք փող են աշխատում, որը հետագայում ուղղվելու է նոր հարձակումների ֆինանսավորմանը: Ահաբեկիչները հիմնականում վաճառում են սեքս-ստրկուհիների օրգաները, ովքեր մինչ այդ բազմիցս բռնության են ենթարկվել:
Կազմակերպությունում նշում են, որ միայն այս տարի Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներում հայտնաբերվել են տասնյակ գերեզմաններ, որոնցում գտնվել են կանանց մարմիններ վիրաբուժական միջամտության հետքերով: Այս մասին, մասնավորապես, բարձր մակարդակով խոսել է ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մոհամեդ Ալհաքիմը:
MEMRI-ի զեկույցը կազմվել է նաև սոցցանցերում ահաբեկիչների և Իսլամական պետությանը մոտ կանգնած մարդկանց նամակագրության հիման վրա: Այդ հաղորդագրություններից շատերը հասանելի են հանրությանը, ինչը, ըստ փորձագետների, ևս մեկ անգամ փաստում է զինյալների հրահրող պահվածքի մասին, ովքեր փորձում են վախեցնել ամբողջ աշխարհի մարդկանց: Այսպես, օրինակ, կանանց երիկամներ և լյարդ վերցնելու հնարավորության մասին նամակագրությունը եղել է Twitter-ում: Հենց այնտեղ էլ ահաբեկիչները քննարկում են նաև սեռական ստրկուհիների վաճառքի գները…
Դեռևս անցյալ տարի իսլամիստների մոտ գերի ընկած եզդիական էթնիկ խմբի հազարավոր կանայք ու աղջիկներ այսօր էլ շարունակում են մնալ գերության մեջ և օգտագործվում են որպես սեքս- ստրուկներ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել
Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները
Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost
ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս
Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն
Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան
Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների
Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ
«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…
Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո
ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին
Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Դիտումների քանակը` 5337