Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների գրեթե մեկ երրորդը  կանայք են

 

ԿԸՀ  պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, սահմանված ժամանակում (մինչև hոկտեմբերի 7-ի ժամը 18։00)  ինքնաբացարկի դիմում է ներկայացրել տարբեր քաղաքական ուժերի ընտրացուցակներում ընդգրկված 22 թեկնածու կամ թեկնածուների 3 %-ը։ Ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուներից 6-ը կամ 27%-ը կանայք են։

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Հայաստանի վեց համայնքներում՝ Դիլիջանում, Գյումրիում, Մեղրիում, Գորիսում, Տաթևում, Տեղում կայանալիք համամասնական ընտրությունների մասնակից 17 քաղաքական ուժերի ընտրացուցակներում ներառված  է 728 թեկնածու, նրանց  36 %-ը կանայք են։ Ինքնաբացարկներից հետո կանանց տոկոսային ներկյացվածությունը կուսակցությունների ցուցակներում չի փոխվել:   

 

 

Ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուները ՀԱԿ (2 թեկնածու),   «Զարթոնք» (1 թեկնածու),  «Քաղաքացիական պայմանագիր» (2 թեկնածու),  «Ապրելու երկիր» (11 թեկնածու),  «Հայրենիք» (1 թեկնածու),  «Հանրապետություն» (1 թեկնածու),  «Քաղաքացու որոշում» (3 թեկնածու), «Արժանապատիվ ուղի» (1 թեկնածու)   կուսակցությունների ընտրացուցակներից են։

 

 

 

Ընտրապայքարից հրաժարվածների կեսը՝   11-ը  «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակներում ընդգրկվածներն են։ Նրանցից չորսը կանայք են. Ժողովրդական վարպետ Զարուհի Դոլուխանյանը (Տեղ, ընտրացուցակում 5-րդ համարն է), Անժելա Բաբայանը (Տեղ, ընտրացուցակում 8-րդ համարն է ), ԳՊՀ մագիստրանտ Սյուզաննա Բաբայանը (Տեղ, ընտրացուցակում 11-րդ համարն է),  «Վանատուն» հյուրատուն,  ադմինիստրատոր Մանյա Հովհաննիսյանը (Դիլիջան, ընտրացուցակում 23-րդ համարն է)։

 

 

Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մասնակցում է Գյումրու, Դիլիջանի, Տեղի, Մեղրիի, Տաթև համայնքների համամսանակն ընտրութուններին։ Այս կուսակցությունը միակն է բոլոր ուժերից, որի ընտրացուցակը կին է գլխավորում.  Արմինե Հովհաննիսյանը Դիլիջանի քաղաքապետի թեկնածուներից է։

 

 

Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ կին թեկնածուն «Արժանապատիվ ուղի» կուսակության ընտրացուցակից է. Լինաննա Գասպարյանը Գումրիի թիվ 1 պոլիկլինիկայի բուժքույր է։ Նա ընտրացուցակի 14 համարն է։ Այս կուսակցությունը մասնակցում է միայն Գյումրու ընտրություններին։

 

 

Ինքնաբացարկ ներկայացրած վերջին կին թեկնածուն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ընտրացուցակից է։ Գոհար Սանթորոսյանը ՔՈ-ի ընտրացուցակով առաջադրված էր Դիլիջան քաղաքում։ Նա ընտրացուցակի 10-րդ համարն է։

 

 

Ինքնաբացարկների պատճառների մասին որևէ տեղեկատվություն չկա:

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1085

Գլխավոր էջ