Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան
…Ընտանիքը՝ մայրը, հայրը, իրենց աղջիկն ու 14 տարեկան տղան, ով աուտիզմ ունի, սրճարան են եկել: Իրականում նրանք դերասաններ են եւ օգնում են սոցիալական էքսպերիմենտ անցկացնելուն : Նպատակը ՝ պարզել շրջապատի մարդկանց ռեակցիան աուտիզմով երեխայի վարքի նկատմամբ:
Հարցվածների մոտ մեկ երրորդը պատրաստ է մեկուսացնել մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին
Մենք չենք առաջարկում պատկերացնել թե ինչպիսի արդյունքների կարող էր հանգեցնել տեսահոլովակում պատկերված սոցիալական էքսպերիմենտը Հայաստանաում: Սակայն այս տեսահոլովակը լավ առիթ է Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ վերաբերմունքին անդրադառնալու համար: Այսպես, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2013-ին անցկացրած «Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում» հարցման տվյալներով` հարցվածների 95 տոկոսը կարծում է, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է ներգրավված լինի հասարակության մեջ: Սակայն այս ցուցանիշը զգալիորեն նվազում է մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում, երբ հարցվածների մոտ մեկ երրորդը կարծում է, որ այդպիսի երեխաները պետք է հասարակությունից առանձնացվեն:
***
Հարցին, թե որքանով է ընդունելի, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխային ծնողները տանեն միջոցառումների (հարսանիք, ծննդյան տոն, հյուրընկալություն և այլն), հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ միանգամայն (66 տոկոս) կամ ավելի շուտ (24 տոկոս) ընդունելի է, իսկ 9 տոկոսը համարել է անընդունելի:
***
Հարցվածների 63 տոկոսն է միանգամայն և ավելի շուտ ընդունելի համարում, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողները նրան տանեն միջոցառումների: Մտավոր հաշմանդամություն ունենալու դեպքում միջոցառումների տանելն ընդունելի չի համարում հարցվածների 34 տոկոսը, ինչը 25 տոկոսային կետով ավելի է, քան ֆիզիկական հաշմանդամության դեպքում:
***
Նույն վերաբերմունքն է նկատվում դպրոց հաճախելու հարցում: Հարցվածների կեսը կողմ է, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան հաճախի հանրակրթական դպրոց, սակայն մտավոր հաշմանդամություն ունեցողների դեպքում պատասխանողների գերակշիռ մասը` 87 տոկոսը կարծում է, որ երեխան պետք է գնա հատուկ դպրոց:
***
Հարցվածների գերակշիռ մասը` 87 տոկոսը, ընդունելի է համարում, որ իր երեխան ունենա ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մոտ ընկեր, սակայն միայն 58 տոկոսի համար է ընդունելի, որ իր երեխան մտավոր հաշմանդամություն ունեցող ընկեր ունենա:
Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ.
Ի՞նչպիսին է իրավիճակն արդյունքում
Համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի ` Հայաստանում հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը (այդ թվում` տղաների 17%-ը և աղջիների 21%-ը) բոլորովին դպրոց չի հաճախում: Հենաշարժական և/կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների խմբում այս ցուցանիշը կազմում է 25%: Գյուղական բնակավայրերում այս ցուցանիշներն ավելի բարձր են: Լրացուցիչ խոչընդոտ են նաև կարծրատիպային բնույթի պատճառները: Առավել խոցելի են այդ առումով հաշմանդամություն ունեցող աղջիկները:
Դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների 51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:
Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկը կամ 16%-ն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Ավելին, հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:
Հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տանից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով: Հենաշարժողական, մտավոր կամ համակցված հաշմանդամության դեպքում երեխաներն առավել քիչ են դուրս գալիս տանից:
Հաշմանդամութուն ունեցող երեխաները առավել քիչ հավանական է, որ ունենան ընկերներ և ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն համայնքային կյանքի միջոցառումներին: Հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց 33%-ը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:
Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ներառական կրթությունը՝ միայն շենքային հարմարությունները չեն…
Հենրիետ Արենս. « Ավելի շատ լսել երեխաների ու երիտասարդների ձայնը»
Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան
Orange-ը ֆինանսավորում է հատուկ հավելվածի ստեղծումը աուտիզմով երեխաների համար
«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է
«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»
«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»
«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»
«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը
«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…
Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ
«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …
Դիտումների քանակը` 5223