Ինչպե՞ս փոխել բռնաբարությունների շուրջ քննարկումների զավեշտալի ընթացքը

Թվում է՝ անհեթեթություն է: Սակայն ստորեւ ներկայացվող հարցերը  ընդամենը հայելային արտացոլումն է այն ամենի,   ինչը   խոսվում է   բռնաբարության զոհերի   մասին   և   այն   մասին,   թե   ինչպես կարող են կանայք  խուսափել բռնությունից…  Հոգեբան Ադրիանա Իմջը  առաջարկում է ուղղել այն հարցերն, որ տալիս են բռնաբարության  զոհերին բռնարարներին .

 

Օրիրնակ.

 

– Ինչու՞ է կասկածյալը եկել այնտեղ, որտեղ կային մարդիկ, ում նա կարող էր բռնաբարել:

 

– Արդյո՞ք նրա վրա կար այնպիսի հագուստ, որը կանանց մոտ ցանկություն կառաջացներ   նրա   հետ   հարաբերություններ   ունենալու,   ընդհանրապես, ինչպե՞ս էր հագնված:

 

– Որտե՞ղ էրն  այդ մարդու ծնողները,  ընկերները,  կողակիցը, երեխաները, ինչու՞ նրան չպահեցին տանը:

 

– Ինչու՞ էր նա խմել այնտեղ, որտեղ  կային այնպիսի մարդիկ, ում նա կարող էր բռնաբարել:

 

– Ինչու՞ է նա թույլ տվել անծանոթ կնոջը նստել իր մեքենան, գալ տուն և այլն: Չգիտե՞ր  որ դրանից հետո բռնաբարության մեղադրանքներ են լինում:

 

Եվ այսպես շարունակ: Եվ ի պատասխան հետևյալին «Նա նորմալ հագնված էր»,   պարզապես   տվեք   հաջորդ   հարցը.   «Իսկ   միգուցե   նրա   գոտին, այնուամենայնիվ, կանչող էր», կամ էլ ՝ «Ինչու՞ նա չէր մտածում, որ այսպիսի տաբատների կոճակները շատ հեշտ է արձակել»:

 

Գուցե   այդ  ժամանակ   մենք   կարողանանք   փոխել   բռնաբարությունների շուրջ  տարվող քննարկումների  զավեշտալի ընթացքը, որն առկա է այժմ, եզրակացնում  է հոգեբանը:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության խորհուրդները

Ոստիկանության խորհուրդներն ու իրավապաշտպանների արձագանքը

 

 

Դիտումների քանակը` 3915

Գլխավոր էջ