Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

Արմավիրի մարզի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներն անհանգստացած են: Մարզի երեք մանկապարտեզների՝ մոտ երկու տասնյակ սաներ վերջին 10-13 օրվա ընթացքում թունավորման ախտանշաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

 

«Զանգել եմ մեր դաստիարակին, խնդրել եմ երեխայիս ուտելիք չտա, մինչև գործից հետո տուն տանենք: Ավելի հանգիստ կլինեմ ոչինչ չուտի, քան կասկածելի ինչ-որ բան ուտի»,-WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի մանակապարտեզներից մեկը հաճախող երեխայի մայրը:

 

Ամեն ինչ սկսկվեց Ալաշկերտ գյուղի մնակապարտեզից, երբ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք հոսպիտալացվեց 6 երեխա։ Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Այնուհետև նույն ախտանիշներով հւվանդանոց տեղափոխվեցին Արմավիր քաղաքաի թիվ 9, հետո նաև՝ թիվ 6 մանակապրտեզների սաներ:

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս բոլոր մանկապարտեզներին սնունդ մատակարարում է միևնույն տնտեսվարողը՝ «Մ.Ա.Ս.Տ.ԱՍՊԸ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից WomenNet.am-ին հայտնեցին, որ նույն ընկերությունը սնունդ է մատակարարում Արմավիր քաղաքի 10 մանկապարտեզի, ինչպես նաև Ալաշկերտ ու Շենիկ գյուղերի մնակապարտեզներին: Այլ մարզերի մանկապարտեզների սնունդ մատկարարելու վերաբերյալ տվյալների ծառայությունում չեն տիրապետում:

 

Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը WomenNet.am-ին հայտնեց, որ այն մանկապարտեզները, որտեղ թունավորման դեպքեր են գրանցվել, այս պահին չեն գործում: Բացի այդ, մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններ է իրականցնելու մարզի բոլոր մնակապարտեզներում:

 

Մայիսի 22-ի դրությամբ Արմավիր և Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիր քաղաքի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են գրեթե միաժամանակ, լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շիգելլա զոնեն բնորոշ է սննդային գործոնին: Հետևաբար՝ համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետևանքով:

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, խոսելով տեղի ունեցածի պատճառների մասին, հիշեցնում է նախորդ տարի Երևանի Նոր Նորքի մանակապարտեզներին փչացած հավերի մատակարարումն ու Եղվարդի մանկապարտեզի դեպքերը: Նրա համոզմամբ, այս բոլոր սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա բացթողումների ու համակարգը բարեփոխելու համար ցանկություն ու պրոֆեսիոնալիզմ չունենալու հետևանք է:

 

WomenNet.am-ի հետ զրույցում Բաբկեն Պիպոյանն ասաց, որ Նոր Նորքի մանկապարտեզներում գրանցված դեպքից հետո, երբ մանկապարտեզներին փչացած ու վերամշակված հավեր մատկարարելու փորձ էր արվել, ինքը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն, որոնց իրականացման պարագայում սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերը գրեթե զրոյի կհավասարեցվեն: Օրինակ, ՀԿ նախագահն առաջարկում է, որ մանկապարտեզներին սնունդ մատկարարելու համար հայտարարված մրցույթի հաղթող ընկերությունների տվյալները հավաքվեն ու ընդգրկվեն Սննդամթերքի անվտանգության ծառայության բազայում, որպեսզի հստակ տվյալներ լինեն, թե տվյալ ընկերությունը որ մանկապարտեզ ինչ սնունդ է մատակարարում: Բացի այդ, մրցույթի հաղթող ընկերությունում պետք է մինչև մատակարարելու մեկնարկը իրականացվեն ստուգումներ՝ պարզելու, արդյոք այդ ընկերությունը սնունդը տեղափոխելու, պահպանելու նորմալ պայմաններ ու միջոցներ ո՞ւնի:

 

«Այս պայմաններում չի բացառվում, որ թունավորման նոր դեպքեր կլինեն: Շղթան շատ մեծ է: Անշուշտ շատ կարևոր է մանկապարտեզում առկա սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը, բայց առավել կարևոր է մանկապարտեզներին մատկարարվող սննդի որակը: Եթե այս հսկողության մեջ հասարակական դաշտը՝ ի դեմս ծնողի ներգրավված չլինի, ապա այստեղ առաջընթաց չի լինի»,-ասում է Պիպոյանը:

 

Ոլորտի մասնագետի խոսքով, ծնողը պետք է լինի իրազեկ: Նա հիշեցրեց Եղվարդի մանկապարտեզի դեպքը, երեբ մանկապարտեզին նրբերշիկ էր մատկարարվել, ինչը չի կարելի:

 

«Ծնողը պետք իմանար այդ մասին: Ծնողին պետք է վերածել պետական տեսուչի: Եթե սա չիրականացվի, ապա որևէ մեխանիզմ օգուտ չի տալու: Ես Նորքի մանկապարտեզների դեպքից հետո հայտարարեցի, որ մնակապարտեզներում թունավորման դեպքերն այս պայմաններում անխուսափելի են, որովհետև եթե նման իրավիճակ է Երևանում, ապա մարզերում ի՞նչ կլինի»,-ասաց ՀԿ նախագահը:

 

WomenNet.am-ի զրուցակիցն ուշադրություն է հրավիրում փաստին, որ մանկապարտեզներին սնունդ մատակարարելու համար հայտարարված մրցույթներում պետք է հաղթող ճանաչվեն ոչ թե ամենացածր, այլ իրատեսական  գին առաջարկողները. «Պետք է ընկերությունը իմանա, որ իրեն վերահսկելու են, ոչ թե ցածր գին դնի ու ինչ ցանկանա վաճառի: Պետք է այդ տնտեսվարողներն այնպայման ստուգվեն, համակարգային ռեֆորմ է պետք, ինստիտուտցիոնալ մեխանիզմներ են պետք, միայն այն, որ այս պահին տնտեսվարողների ամբողջական բազա չկա, հետագծելիության սկզբունք չկա, բավարար է հայտարարելու, որ վտանգը կարող է կրկնվել»:

 

Պիպոյանը նկատում է, որ Երևանի քաղաքապետարանն այժմ մրցույթում հաղթող ընկերություններին ուղղորդում է գրանցվելու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի  մանկապարտեզ ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի՝  2013թ. օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին»  հրամանի պահանջների կոպիտ խախտումներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում)։

 

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

 

 

Դիտումների քանակը` 5210

Գլխավոր էջ