Իննա Հայրապետյան. « Մենք բոլորս Կովկասից ենք, մեր կանայք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է զինված հակամարտությունը»…
Մեր զրուցակիցն է Չեչնյայից ժամանած մեր հայրենակցուհին ` իրավապաշտպան Իննա Հայրապետյանը, ով երկու տարի առաջ առաջիններից էր, որ ստացավ Անահիտ Բայանդուրի անվան «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության պարգևը»: Վերջերս նա նորից Երևանում էր՝ մասնակցում էր Հյուսիսային Կովկասից ժամանած պատվիրակության կազմում «Կանայք Կովկասում. պատերազմի, խաղաղության և բռնության քաղաքականությունը» թեմայով երկրորդ համաժողովին, որը կազմակերպել էր «Դեմոկրատիան այսօր» Հկ-ն:
-Ինձ համար այս համաժողովին մասնակցելը մեծ պատիվ է ու նաև շատ մեծ կարևորություն ներկայացնող իրադարձություն… Երբ երկու տարի առաջ արժանացանք «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» առաջին պարգևներին միջոցառումը շատ ավելի կամերային էր: բայց միև նույն է պարգևն այնքան ոգևորիչ էր ու այնքան հաճելի էր, որ Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչ երեք կին արժանացան դրան: Այս տարի մեր համագործակցուկցությունը զգալիորեն ընդլայնվեց ու մեզ մոտ միտք առաջացավ հանդես գալ համաժողովում արդեն պատվիրակության կազմում:
Համաժողովին մասնակիցները շփման եզրեր շատ ունեն, ցավոք սրտի, հիմնախնդիրները շատ են , այդ թվում նաև գենդերային անհավասարությունը: գրեթե բոլորն իրենց ելույթներում նշում են, որ որոշում կայացնող մակարդակներում կանանց մասնակցությունը ուղղակի անհրաժեշտություն է : Բացի այս, քննարկում էինք նաև ինչպիսին է կանանց մասնակցությունը զինված հակամարտություններում…. ի վերջո չմոռանանք, որ այստեղ ներկա կովկասյան երկրների բոլոր կանայք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է զինված հակամարտությունը:
– Ո՞ր քննարկումներն էին առավել հետաքրքիր կոնկրետ Ձեզ համար:
– Ամեն ինչը. անկեղծ եմ ասում: Ես համակարգում եմ Հյուսիսային Կովկասի պատվիրակության աշխատանքները և սկզբից թվում էր, որ իրավիճակը մեր երկրներում անհամեմատելի է: Բայց երբ սկսեցինք քննարկե , փորձ փոխանակել հասկացանք, որ մեզ ուղղակի հարկավոր են այդ շփումները հասկանալու համար թե ինչպես պայքարել գենդերային անհավասարության դեմ, ինչպես ավելի արդյունավետ պաշտպանել կանանց իրավունքները: Վերջապես, մենք բոլորս Կովկասից ենք, ունենք միանման ավանդույթներ, պատրիարխալ համակարգ ու թեպետ մեր երկրում` Չեչնյայում կրոնը իսլամն է, բայց միևնույն է խնդիրների լուծման մոտեցումները այդքան էլ չեն տարբերվում: Երբ տեսնում ենք, որ Հայաստանում հրատարակել են գենդերային հավասարության մասին հեքիաթներ, անմիջապես հասկանում ենք, որ այդ հեքիաթները աշխատելու են նաև մեզ մոտ և հիմա վերադառնում ենք Չեչնյա այդպիսի հեքիաթներ ստեղծելու և հրատարակելու նպատակով:
– Կարծում եք, Հայաստանում գենդերային անհավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները քիչ թե շատ կարգավորվա՞ծ են:
–Ամեն դեպքում ես այդպես տեսնում եմ, իմ համար դա տեսանելի է: Տեսնելով, թե ինչպես են աշխատում տեղի հասարակական կազմակերպությունները պետության, կառավարության հետ, ինձ մոտ այդպիսի կարծիք է ստեղծվում: Օրինակ, ինձ համար կարեւոր ցուցանիշ է այն, որ ձեզ մոտ ՀԿ-ի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են կառավարության ներկայացուցիչներ: Մեզանում դժվար է պետական պաշտոնյային հրավիրել նման միջոցառման կամ քննարկման: Բացի այս, Հայաստանում բաց քննարկում է գնում , ձեզ մոտ կարող են բացահայտ բարձրաձայնել գոյություն ունեցող խնդիրների մասին` չվախենալով, որ վաղը ինչ-որ մեկը վերև ից կգա, ինչ-որ դժգոհություններ կներկայացնի, և դա ինձ շատ դուր է գալիս: Հասարակական սեկտոր- պետություն համագործակցությունը շատ կարևոր է, իսկ այդ հարցում Հայաստանը, իմ կարծիքով, տեսանելի հաջողություններ ունի արձանագրած:
Ի դեպ ես ասեմ, որ միայն պետությանը մեղադրել չեմ կարող, որովհետև մենք էլ` հասարակական կազմակերպություններս, ևս մեր բաժին մեղքը ունենք. մենք չենք էլ փորձել իրենց հրավիրել երկխոսության, համագործակցության եզրեր գտնել: Վերջին երեք տարիներին ես նկատում եմ, որ մեր երկրում ևս փոփոխություններ են արձանագրվում, իսկ դրան զուգահեռ մեր հարավկովկասցի գործընկերներից սովորում ենք, թե ինչպես սկսել այդ բարդ, բայց շատ կարևոր երկխոսությունը: Աշխարհը փոփոխվում է և ուղղակի հարկավոր է այդ մասին իմանալ, միշտ տեղեկացված լինել…
– Համաժողովի շրջանակում Երևան են ժամանել մի շարք երկրների կին պատվիրակներ: Ձեր դիտարկմամբ, ո՞ր երկրում է գենդերային անհավասարության տեսանկյունից ամենաբարդ իրավիճակը:
-Ինձ թվում է Հյուսիսային Կովկասում` Դաղստանում, Ինգուշեթիայում, Չեչնյայում… ավելի շատ Դաղստանում ու Չեչնյայում: Բայց կանանց կազմակերպությունների կոալիցիան ամեն գնով ձգտում է այդ իմաստով դրական տեղաշարժեր ունենալ…. Ու ասեմ, որ այսօր իսկապես շատ լավ արդյունքների ենք հասել, առավել ևս, եթե համեմատենք իրավիճակը մեր երկրներում երեք տարի առաջ: Այսօր, օրինակ, կանայք դիմում են դատարան, որպեսզի կարողանան դատական ճանապարհով հասնել նրան, որ ամուսնալուծությունից հետո երեխան մնա մոր հետ. ըստ ավանդույթի` ամուսնալուծությունից հետո երեխան մնում է հոր հետ: Առաջ կանայք վախենում էին, չէին դիմում դատարան իրենց իրավունքը պաշտպանելու համար, իսկ հիմա կանայք սկսել են դրանից օգտվել: Ու, ի դեպ, շատ են դեպքերը, երբ նրանք հասնում են իրենց իրավունքների իրացմանը:
–Իսկ ի՞նչ չափով է տարածված Չեչնյայում ընտանեկան բռնությունը:
-Խնդիրը նա է, որ ոչ թե Չեչնյայում այդ արատավոր երևույթը չկա, այլ նրանում, որ մենք չունենք նման վիճակագրություն, մեզ մոտ նման բաների մասին չի կարելի բարձրաձայնել ` ‘’нельзя выносить сор из избы’’: ՌԴ-ում այսօր քննարկվում է «Ընտանեկան բռնության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը և եթե այն ընդունվի, ապա հնարավոր է, որ ինչ-որ բան մենք էլ կկարողանանք դրանից վերցնել: Թեև ես լավ գիտեմ, որ կարևոր է ոչ թե օրենք ընդունել, այլ վերահսկել, որպեսզի այն աշխատի, դա է ամենակարևորը: Մենք հույս ունենք, որ կգտնենք մեխանիզմներ, որոնք կստիպեն այդ օրենքն աշխատեցնելու: Համաժողովի ժամանակ էլ այս հարցերը քննարկեցինք , փորձի փոխանակումը ուղղակի անհրաժեշտություն էր…
Է.Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները
«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Պատերազմների «ոչ կանացի դեմքը»…
Դիտումների քանակը` 4104