Ի՞նչ չափով են օգտվում գյուղատնտեսական տնտեսություններն իրենց աջակցող պետական սուբսիդավորման ծրագրերից

agro-5Օքսֆամը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հրապարակել են «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները, որոնք բավականին ուշագրավ բացահայտումներ  են  պարունակում : Գյուղացիական տնտեսությունների պետական սուբսիդավորման այս  ծրագրերի ուսումնասիրությունները ցույց են  տալիս , որ դրանք  բավականաչափ անարդյունավետ են թե՛ իրենց ընդգրկման առումով, թե՛ ռեսուրսների ծախսման տեսանկյունից:

 

«Գյուղացիներին 35 տոկոսով  էժան գնով պարարտանյութ տրամադրելու հնարավորություններ կան»  

 

«Համաձայն կատարված հետազոտության՝ առնվազն 35 տոկոս էժան գնով պարարտանյութը գյուղացիներին տրամադրելու  հնարավորություններ կան, բայց գները արհեստականորեն ուռճացվում են: Իսկ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մեր շուկան ի վիճակի էր դա ավելի էժան գներով առաջարկել գյուղացուն, եթե դաշտը մոնոպոլիզացված չլիներ ու պետությունը իր գործիքներով չսահմանափակեր մրցակցությունը »,-  ասում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանը, նշելով, որ   հետազոտության տվյալներով գյուղացիական տնտեսությունները իրենց դժգոհություն էին հայտնել ՝սկսած պարարտանյութերի որակից, գնից եւ ծրագրի կատարման ժամկետներից:

agro-2

Ի դեպ, բյուջետային  ծրագրի շրջանակում պետությունը գյուղացիներին տրամադրում է ազոտական, ֆոսֆորական և կալիմական պարարտանյութեր, որոնց գները 1 պարկի համար կազմում է 6-7 հազար: Կարինե Հարությունյանը ասում է,որ ուսումնասիրությունների համաձայն պարարտանյութը հարևան Վրաստանի շուկայում մոտ 2 անգամ էժան է, իսկ Հայաստանը ազոտական պարարտանյութը՝ սիլիտրան, ներմուծում է հենց Վրաստանից.

 

«Կա ՏՄՊՊՀ վերլուծություն, որը վկայում է, որ նույն պարարտանյութը մեկ այլ կազմակերպության կողմից ՀՀ –ը ներմուծվել է 36 տոկոս ավելի էժան գնով»,-ասում է Կարինե Հարությունյանը ու հավելում,որ կառավարությունը պարզապես չի օգտվում փոխարինման հնարավորությունից,քանի որ , որովհետև մատակարար կազմակերպությունը ոչ թե մրցույթի արդյունքում է ընտրվում, այլ կառավարության որոշման՚:

 

Նշենք,որ հարցումների համաձայն, մեծամասնությունը գտնում է, որ պարարտանյութերի գները բարձր են: Հարցվածների 25 տոկոսը գտնում է, որ ցանկալի կլիներ, եթե գյուղացիները պարարտանյութերի դիմաց վճարեն բերքի իրացումից հետո և մասնաբաժիններով, քանի որ կոնկրետ ժամկետում վճարում կատարելու պատճառով դժվարություններ են ունենում, իսկ հետագայում ստիպված են լինում պարարտանյութերը ձեռք բերել վերավաճառողներից:

agro-3

Ծրագրերի կատարման վերաբերյալ տեղեկացված անձանց գնահատականներով, թեև պարարտանյութերի բաշխման գործընթացը թափանցիկ է, բայց դրանց ձեռք բերման գործընթացի վերաբերյալ արդեն վերապահումներ կան: Նկարագրվում են անգամ կոնկրետ դեպքեր, երբ տարբեր ընկերություններ կամ գործարարներ ավելի էժան եւ որակյալ պարարտանյութեր են ցանկացել ներմուծել, սակայն մրցակցային անհավասար պայմանները խոչընդոտ են հանդիսացել։

 

Ի դեպ,  Օքսֆամ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշում է,որ կառավարությունը առաջարկով են հանդես գալու,այն որ պետք է ունենալ տեղական արտադրության պարարտանյութը ինչն էլ ավելի էժան ու ավելի որակյալ կլինի:

 

 «Եթե տեղական արտադրություն լինի, ապա կապահովվի նաև որակը: Առաջարկելու ենք նաև որ պարարատանյութերի գնման գործընթացը պետք է լինի ավելի թափանցիկ և բոլորին հնարավորություն տրվի մասնակցելու մրցույթին և կատարել գնումները»,- հավելեց Օքսֆամ-Հայաստան գրասենյակի տնօրենը:

 

Այն որ պարարտանյութերի հարցը օրակարգային է,ու կան թերացումներ,չի ժխտում նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Բայց շեշտում է,որ նախարարությունը ունի համապատասխան հանձնարարություն վերանայելու ծրագրի շարունակման և սուբսիդավորման մեխանիզմները, որպեսզի հետագայում նախկինում տեղ գտած թերացումները չկրկնվեն: 

 

 Հարցին, թե ինչու այդ հարցում պետությունը Վանաձոր քիմպրոմի ռեսուրսը չի օգտագործում, ու տեղական արտադրության պարարարտանյութ չի արտադրում, փոխնախարարը նշեց,որ ինքն անձամբ երկու ձեռքով է կողմ, որպեսզի ՀՀ-ում ընդհանրապես արդյունաբերությունը զարգանա ու առավել ևս Վանաձորի քիմպրոմը, քանի որ այդպիսով կլուծվեն աշխատատեղերի խնդիրներ, սոցիալական իրավիճակը կբարելավվի: Բայց այդ հարցը պետք է ուղղել ոչ թե գյուղատնտեսության նախարարությանը, այլ համապատասխան գերատեսչությանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: «Որպես գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ կասեմ մեր դիրքորոշումը՝ ցանկալի է, որ մենք ունենանք տեղական արտադրության բարձրորակ, ինքնարժեքով մատչելի արտադրանք, որպեսզի մեր գյուղմթերքը լինի իրացվելի , մրցունակ ու ինքնարժեքով ցածր»,- հավելեց Աշոտ Հարությունյանը:

 

«ԳԱՄԿ-երի մասին  տեղյակ են  գյուղացիների  միայն  25 տոկոսը»

 

Հետազոտություններ են կատարվել նաև ԳԱՄԿ -երի կատարած աշխատանքների արդյունավետության վերաբերյալ: Մասնավորապես ուսումնասիրության համաձայն, նրանց աշխատանքը արդյունավետ չի եղել, քանի որ նրանց գործունեությանը տեղյակ են գյուղացիական տնտեսությունների միայն 25 տոկոսը, իսկ մյուսները հետաքրքրված չեն. Օքսֆամ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Մարգարիտա Հակոբյանը ասում է,որ բացահայտումներից զատ պատրաստվում են հանդես գալ առաջարկով:

 

« Ցանկալի կլիներ, որպեսզի ԳԱՄԿ-երը ավելի կոմպլեքս ծառայություն մատուցեն, չլինեն մեկժամյա խորհրդատվություններ, այլ փաթեթ ներկայացվի՝ ըստ կարիքի ու պահանջարկի: Ըստ կարիքի՝ նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարելու, իսկ ըստ պահանջարկի լինեն վճարովի ծառայություններ: Քանի որ ԳԱՄԿ-երը գնում են ինքնաֆինանսավորման, առավել ևս անհրաժեշտ է, որ այդ ծրագիրն ունենա իր տեսլականը՝ կենտրոնացնել հանրապետական աջակցության կենտրոնում կամ գյուղապետարաններն առանձին ունենա մասնագետներ»,- ասաց տիկին Հակոբյանը:

agro-4

Վերջինս նկատեց, որ ԳԱՄԿ-երի բյուջեն շատ փոքր է, ու թեև խորհրդատվություններ դրանց կողմից գյուղացիական տնտեսություններին տրվել են, բայց հետաքրքրվողները ընդամենը 20 տոկոս են կազմում: Իսկ դրանք, հիմնականում, մեծ հողակտորներ ունեցողներն են, որոնք հետաքրքրված են խորհրդատվություն ստանալու. «Մյուս կողմից, քանի որ հիմա կան տեխնոլոգիաներ, հնարավոր է այդ ամբողջ տեղեկատվությունն առցանց ներկայացվի և ոչ թե խորհրդատվություն տրվի թղթերի վրա: Հետազոտության այս արդյուքները ներկայացրեցինք նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանին,ով նշեց,որ նախարարության աշխատակիցները մարզերում, գյուղացիական տնտեսությունների հետ շփումներում այս բոլոր հարցերին ու մտահոգություններին ծանոթանում են, ուսումնասիրում դրանք, որպեսզի հետագայում բացառեն թերացումները»:

 

Լրագրողների  հարցին՝ թե գյուղացիների հետ զրույցներում էլ պարզվում է,որ ԳԱՄԿ –երը ոչ միշտ են հանդիպում իրենց, ու խորհրդատվություն տալիս, փոխնախարարը նշեց, որ կարող են դիմել գյուղացիները նախարարության թեժ գծին ու ներկայացնել իրենց բողոքները:

 

 

Ի՞նչ են փաստում գյուղացիների  հարցման   արդյունքները

 

Նշված բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքերից պարզվում է, որ Հայաստանում գյուղացիական տնտեսությունների մոտ 24 տոկոսը գտնում է, որ պարարտանյութերի որակը ցածր է, որակապես բարձ պարարտանյութերի կարիք ունի գյուղացիական տնտեսությունների 2,7 տոկոսը, իսկ 1,8 տոկոսը արտահայտվել է որակյալ թունաքիմիկատների անհրաժեշտության մասին: Հարցումների արդյունքում պարզվել է, որ պարարտանյութերի բարձր գներից շատերն են դժգոհում, նրանցից 25 տոկոսի կարծիքով գյուղացիները պարարտանյութի դիմաց պետք է վճարեն բերքի իրացումից հետո, որ հաճախ ստիպված են լինում պարարտանյութ ձեռք բերել վերավաճառողներից: 

 

Հարցման ընթացքում բացահայտվել են դեպքեր, երբ որոշ ընկերություններ և գործարարներ ցանկացել են ներմուծել ավելի էժան  և որակյալ  պարարտանյութեր, սակայն նրանց  խոչընդոտել է անհավասար  մրցակցությունը:

 

Հարցումների համաձայն, փորձագետների կարծիքով հնարավոր է պարարտանյութերի արտադրությունը կազմակերպել նաև Հայաստանում, ինչը հնարավորություն կտա, որպեսզի պարարտանյութերը լինեն ավելի էժան, քան սուբսիդավորված գնով առաջարկվող պարարտանյութերն են։ Օրգանական  պարարտանյութերի վերաբերյալ  հարցումների արդյունքերը փաստել են, որ այն ավելի արդյունավետ է: Գոհացուցիչ է այն, որ Հայաստանում որոշ ընկերություններ  սկսել են  իրականացնել  օրգանական  պարարտանյութերի արտադրություն:

 

 

Գյուղատնտեսական  աջարկցության  մարզային  կենտրոնների /ԳԱՄԿ/ մասին  հարցման արդյունքերը  գոհացնող  չեն, քանի որ նրանց գործունեության  մասին  տեղյակ են  հետազոտությանը  մասնակցած գյուղատնտեսական տնտեսությունների  /ԳՏ/ 20 %-ը: Իսկ  գյուղատնտեսական  վարման խորհրդատվությունների  պարբերական ստացումը  կարևորում են ԳՏ-ների 20,3%-ը:

 

 

Վերջին  երեք  տարիներին  ԳԱՄԿ-երի  կողմից խորհրդատվական  ծառայություններ են  ստացել  հետազոտությանը  մասնակցած ԳՏ-ների 9,8%:  Սակայն ոչ  բոլորն են  կիրառում  ստացած  տեղեկատվությունը: Այսպես, ԳՏ-ների 46,6 %-ը ստացած տեղեկությունը  երբևէ  չի  օգտագործել, իսկ 36 –ը դժվարացել է  մեկնաբանել, թե ինչպես է  օգտագործել  տեղեկատվությունը: Ծրագրի մասնակիցների  գերակշիռ  մասը  55%-ը  ԳԱՄԿ-ների ծառայությունները որակել է միջին կամ  ցածր որակի:

 

 

Արմինե Գեւորգյան, Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 3572

Գլխավոր էջ