Ի՞նչ է նախատեսում կառավարությունը սեռի հատկանիշով բռնության դեմ պայքարելու ուղղությամբ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին, որն, ինչպես նշված է Կառավարության  հաղորդագրությունում,  նպաստելու է ոլորտի բարեփոխված օրենսդրության, երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքման և բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգերի ներդրմանը, երևույթի նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:

 

Նշենք, որ  Ընտանեկան բռնության դեմ  օրենքի ընդունումն այս տարի  ծրագրով նախատեսված չէ, թեպետ  ծրագրին կից տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ անհրաժեշտ է  քայլեր կատարել   իրավական դաշտի կատարելոգործման ուղղությամբ: Ծրագրի  հիմնական շեշտը դրված է    սեռի հատկանիշով բռնության կանխարգելման,  բռնության ենթարկված անձանց պաշտպանության,  բռնություն կիրառողների  հետապնդման ուղղությամբ միջոցառումների վրա:  Նախատեսվում է  տուժածներին մատուցվող ծառայությունների տրամադրման/որակի բարելավում,   հիմնախնդրի լուծման գործում  տղամարդկանց ու տղաների ներգրավվում:  Մեծ տեղ է հատկացված ծրագրում  պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը:

 

Ծրագրով նախատեսված են միջոցառումներ հետեւյալ ուղղություններով.

 

  • Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, նրանց տրամադրվող ծառայությունների  բարելավում ու այդ  ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպում;
  • Տարբեր ոլորտների մասնագետների որա­կավորման. նրանց ընտանեկան բռնության վերաբերյալ գիտե­լիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

  • Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը, սեռի հատկանիշով բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանը և սեռի հատկանիշով բռնության մասին իրազեկման բարձրացմանը, տեղեկավական և մեթոդական աջակցությանն  ուղղված միջոցառումների իրականացում:

 

 

  • Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

  • Մշակել ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմաներով տեղեկատվական նյութեր, դրանք տարածել և տեղադրել ԶԼՄ-ներում, հեռարձակել ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թողարկումներ, ընտանեկան բռնությունը դատապարտող  տեսահոլովակներ:

 

  ***

Նիստում հավանություն է տրվել նաեւ  Կանանց և տղամարդկանց  իրավահավասարության քաղաքականության 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին: Առաջարկվող միջոցառումներն ուղղված են ազգային և տարածաշրջանային մակարդակներում հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտների քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառմանը, ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:

 

Ծրագրով նախատեսված են միջոցառումներ հետեւյալ ուղղություններով.

 

  • Կանանց և տղամարդ­կանց իրավահավասա­րու­թյան մշտադիտարկ­ման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

 

  • Կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում:

 

 

  • Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը  և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

 

  • Կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ   գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

  • Մարզային և համայնքային մակարդակներում  կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման  և իրականացման արդյունավետության բարձրացմանը, այդ աշխատանքների համակարգմանն ու մշտադիրակմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

 

  • Հասարակությունում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցերի լուսաբանմանը, սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

Նշենք , որ երկու ծրագրերով  էլ շեշտադրված է ԶԼՄ-ների դերը  սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարման եւ դրա հետ կապված խնդիրների  լուսաբանման հարցում:  Ընտանեկան բռնության դեմ պայքարում նախատեսվում է տեղեկատվական նյութերի մշակում եւ տարածում ԶԼՄ-ներում, այդ թվում   ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թողարկումների  եւ ընտանեկան բռնությունը դատապարտող  տեսահոլովակների հեռարձակում:

 

 

Հիշեցնենք, որ նշված տարեկան ծրագրերը     Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի   եւ  Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրն ու ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի անբաժանելի  մասն են կազմում: Ուղղակի այս տարի կառավարությունը որոշել է հայացնել գենդերային տերմինաբանությունը,  առաջարկելով օգտագործել  «կանանց և տղամարդկանց  իրավահավասարություն»  եւ «սեռի հատկանիշով բռնություն» տերմինները, որոնք  փորձագետների  կարծիքով, ճշգրիտ  չեն արտացոլում  գենդերային քաղաքականության էությունը:

 

***

 

Կառավարության նիստում  որոշվեց նաեւ 57 մլն դրամ հատկացնել 2015թ. մայիսի 5-ից 11-ը անցկացվող «Հավասար աշխարհ ունենալը հնարավոր է» երիտասարդական միջազգային խորհրդաժողովն անցկացնելու նպատակով: Ակնկալվում է , որ աշխարհի շուրջ 100 երկրից ժամանած երիտասարդները առաջարկություններ կմշակեն՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին՝ նախանշելով կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը, ցեղասպանությունների կանխարգելմանը և մարդկության համընդհանուր մարտահրավերների դիմակայմանն առնչվող լուծումներ:

 

Հ.Գ. Նյութում հիշատակված  ծրագրերին եւ կից փաստաթղթերին  կարող եք  ծանոթանալ այստեղ.  

 

 

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կառավարությունը խուսափու՞մ է գենդերային տերմինաբանությունից

 

Ինչո՞ւ են ՀԿ-ներին մեղադրում «ընտանիք քանդելու» մեջ

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Տղամարդիկ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան ընտանեկան բռնության դեմ ուղղված պայքարում

 

Ինչպես փրկել Հայաստանի «չծնված աղջիկներին». հետազոտություն

 

Դիտումների քանակը` 4067

Գլխավոր էջ