Ի՞նչ է ակնկալում հայ ընտանիքը պետությունից

Հայ ընտանիքների խնդիրներին  նվիրված լրագրողների հետ այսօրվա  հանդիպումն ր  անսովոր ձեւաչափով  էր հրավիրված; Բանախոսներն էին՝  14 երեխաների ծնողներ  Մարտիկ և Անժելա Մելքոնյանները, մեկ երեախա ունեցող   միայնակ մայր Ալլա Նավասարդյանը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը…

 

«Եթե դժվարանում եք երեխա պահել, բերեք, մենք կպահենք»…

 

… Արարատի մարզի Այգավան գյուղում ապրող  Մարտիկ և Անժելա Մելքոնյանները 14 երեխա ունեն: Ընտանիքի հայրը պատմում է, որ իրեն ծնողները մեկ տարեկան հասակում որդեգրել են: Փոքր տարիքում  դժբախտ պատահարից մահացել է որդեգրող հայրը, արցախյան պատերազմում՝ հարազատ հայրը: Միայնակ մնացած երկու  մայրիկները մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել է իրեն, քույր-եղբայրներին: Ամուսնանալուց հետո կնոջ հետ որոշել են ունենալ այնքան երեխա, ինչքան աստված կամենա՝ չնայելով ցուրտ ու մութ տարիներին ու դրանց սոցիալական  ծանր հետևանքներին:

 

«11 երեխա մեծացել է 46 քմ մակերեսով տարածքում: Տան մեջ ամբողջությամբ մահճակալներ էին շարված»,-պատմում է հայրը, ով լրագրողների հետ հանդիպման էր եկել 13 երեխաների  ուղեկցությամբ: Ավագ որդին 21 տարեկան է: Զինծառայության ավարտից հետո մեկնել է արտագնա աշխատանքի:

 

Բնակարանի ընդարձակման խնդրանքով պետական մարմիններին ուղղված բոլոր նամակներն ու դիմումներն անպատասխան էին մնացել: «Ֆուլեր տնաշինական  կենտրոնը» ընտանիքին 20 տարով առանց տոկոսադրույքի 3 մլն 100 հազար դրամ գումար է տրամադրում: Դրա օգնությամբ կարողանում են տունն ընդլայնել:

 

«Պետական աջակցություն չի եղել: Փառք ենք տալիս աստծուն, որ մեր կողքին եղել են բարի մարդիկ, բարեգործներ, թե Հայաստանից, թե Սփյուռքից: Նրանք  միշտ աջակցել են մեզ»,-ասում է հայրը:

 

Երկու տարի առաջ կառավարությունը խոստացել էր տունը նորոգել, սակայն աշխատանքները ձգձգվում էին: Մի բարերար սկսում է բազմազավակ ընտանիքի տան վերակառուցման աշխատանքները: Հենց այդ ժամանակ էլ կառավարությունից լուր են ստանում:

 

«Բարերարն ասաց, եթե հանկարծ կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ես նորից պատրաստ եմ: Կառավարությունը 7.5 մլն դրամ գումար հատկացրեց տան շինարարության իրականացման համար: Աշխատանքները գրեթե ավարտել ենք»,-ասաց Մ. Մելքոնյանը: Նրա խոսքով, տրամադրված գումարը պակասություն է արել: Էլի բարերարներն են օգնության հասել:

 

«Խնդիրներ միշտ էլ լինում են,  բայց մենք չենք վախենում: Այսօր պրոբլեմներն են մեզանից վախենում»,- կատակում է նա, ապա լուրջ զարմանում, թե ինչպես են մարդիկ բավարարվում 1-2 երեխա ունենալով:

 

«Եթե դժվարանում եք նրանց պահել, անկեղծ եմ ասում, բերեք, մենք կպահենք: Ես դժվարանում եմ ներկայացնել, թե ինչ մթնոլորտ է մեր տանը: Պետք է գալ, տեսնել»,-ասում է բազմազավակ հայրը:

 

«Մենք շատերս այդ հերոսությունը չունենք»

 

Երևանաբնակ երգչուհի, միայնակ մայր Ալլա Նավասարդյանը մեկ երեխա ունի: Խոստովանում է, որ երեւի  Մարտիկի և նրա կնոջ նման հերոս չէ:

 

«Երեխաս 8 ամսական է, բայց արդեն ահագին պատնեշների եմ հանդիպել: Օրինակ, ասում են միչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, բայց իրականում այլ բան ես տեսնում պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում»,-ասում է միայնակ մայրը, կարևորելով երեխայի բարեկեցիկ մանկություն ունենալը,  լավ կրթության տալը:

 

Միայնակ մորը զարմացրել է այն, որ մինչ այս տարի չաշխատող մայրերը զրկված էին մայրության նպաստ ստանալու հնարավորությունից, միանվագ նպաստը 50 հազար դրամ է, ինչը չի բավականացնի անգամ մեկ մանկասայլակ գնելու համար:

 

«Օր օրի ծախսերն ավելանում են, սկսած տակդիրից, մաշկի խնամքի պարագաններից, սնունդից ու այլ հարցերից»,-նշում է նա:

 

Մարտիկ Մելքոնյանը չի կարողացել երեխաներին դպրոցն ավարատելուց հետո ուսման տալ, դրա համար այնքան էլ չի ափսոսում: Ասում է, իր համագյուղացի բարձրագույն սովորածներն էլ այսօր արտագնա աշխատանքի են մեկնում կամ էլ հողագործությամբ զբաղվում:

 

«Ես դեմ չեմ արհեստին, մասնագիտություն ունենալուն: Աղջիկներս դպրոցն ավարտելուց հետո որոշեցին լինել մայրիկի կողքին, օգնել նրան: Եթե որոշեն սովորել, ապա մենք դեմ չենք լինի»,-ասում է հայրը: Հաշմանդամություն ունեցող տղամարդն անգործ չի նստում: Հողն է մշակում: Արդեն տեղյակ է, որ պետությունն իր հողը մշակելու համար վարձատրում է:

 

Ասուլիսի բանախոսներից ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը բոլորի ներկայությամբ շնորհակալություն հայտնեց բազմազավակ ծնողներին՝ նրանց կոչելով հերոսներ. «Մենք շատերս այդ հերոսությունը չունենք, ես էլ ոչ հերոսների ճամբարին եմ պատկանում, ցավոք սրտի: Ես էլ վախեցել եմ երևի»:

 

Հայարպետյանը նկատում է, որ լրագրողների հետ հանդիպման եկած ընտանիքները ծայրահեղություններ են, երկուսն էլ ընդունելի:

 

«Բայց մի ճշմարտություն կա, մենք այսօր ունենք ժողովրդագրական ոչ շատ բարվոք ու մտահոգ իրավիճակ: Այստեղ պետության դերը պետք է շատ հստակ լինի: Կան ծրագրեր, որոնք լավ-վատ աշխատում են: Կարծում եմ, ամենակարևոր բանը, որ պետք է փաստենք, որ խնդիրը սկսում է դառնալ շատ արդիական: Վերջին զարգացումները փաստում են այն մասին, որ կառավարություն այսօր ներկայացված համապարփակ ծրագիրը, եթե ընդունվի ու ճիշտ իրականացվի, ապա կփորձի այն խնդիրները, որոնք նշեցին այստեղ եկած ծնողները»,-պետության իրականացվող քաղաքականության ու դրա արդյունքների մասին ասում է Գ. Հայարապետյանը:

 

Նրա խոսքով, մինչ այս պահը գործող ծրագրերը բավարար չեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ընտանիքների բազմազավակության խրախուսման համար:  «Դրա համար նոր ծրագիրը մշակվեց, այն շատ ավելի համապարփակ է: Հուսով եմ, խնդիրն էֆեկտիվ լուծում կստանա»,-ասում է նա:

 

Հ. Կարապետյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

 

«Ինձ միշտ հարցնում էին, չե՞ս վախենում այդքան երեխա բերելուց…, իսկ ինչի՞ պետք է վախենամ»

 

Հայաստանում 3500 երեխա ապրում է ընտանիքից առանձնացված

 

Միգրացիան՝ ամուսնալուծության հիմնական պատճառ

 

Ընտանիքի միջազգային օր. «Ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

 

 

 

Դիտումների քանակը` 3488

Գլխավոր էջ