Ի՞նչ արժե գենդերային հավասարությունը
Գենդերային հավասարությունը մոտ 28 տրիլիոն դոլար կավելացնի համաշխարհային ՀՆԱ-ին մինչև 2025 թ.
Կանանց՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք մասնակցության հերքումը շատ թանկ արժի: McKinsey&Co ընկերությունը հաշվարկել է, թե որքան արժի դա ներկայումս:
Ըստ հետազոտական և խորհրդատվական ընկերության զեկույցի՝ լիարժեք գենդերային հավասարությունը կարող է ավելացնել 26 % կամ 28 տրիլիոն դոլար համաշխարհային համախառն ներքին արտադրանքին մինչև 2025 թ.:
Նշենք, որ համաշխարհային ՀՆԱ-ի 28% -ով ավելացումը մոտավորապես համարժեք է Ամերիկայի և Չինաստանի տնտեսություններին միասին վերցրած:
Առավել իրատեսական սցենարով ` հաշվի առնելով տարածաշրջանային տարբերությունները , մինչեւ 2025թ. գենդերային հավասարությունը հնարավոր է ավելացնի 12 տրիլիոն դոլար համաշխարհային ՀՆԱ-ին: Ըստ զեկույցի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոբնական Ասիայի երկրներում հնարավոր է ավելացնել ՀՆԱ-ն 9 տոկոսով կամ 0,4 տրիլիոն դոլարով մինչև 2025 թ. :
«Կանայք ներկայացնում են հասարակության նույնքան կարևոր հատված և համարվում են թերագնահատված մարդկային ռեսուրս», – նշում է ընկերության ավագ գիտաշխատող և զեկույցի հիմնական հեղինակ Անու Մագդավկարը:
Զեկույցը թողարկվել է անցայլ տարի աշնանը՝ համընկնելով ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից նշվող Պեկինի գործողությունների ծրագրի 20-ամյակի հետ, որը կոչված է ապահովել կանանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում և քաղաքական որոշումներ ընդունելիս:
McKinsey&Co ընկերության հետազոտողները նշում են, որ որոշ ընկերություններ այնպիսի քաղաքականություն են վարում, որին կարող են հետևել մյուսները հավասարության խթանման առումով: Օրինակ նրանց շարքերում է Wal-Mart Stores Inc. –ը, որն ունի ծրագիր կանանց ընկերության ղեկավար պաշտոններում նշանակելու և կին-ձեռնարկատերերին իր մատակարարների ցանցում ներգրավելու համար: Մեկ այլ օրինակ է, Hennes & Mauritz –ը, որը կրթական ծրագրեր է ստեղծել Բանգլադեշում, որտեղ կարվում է ընկերության հագուստի մեծ մասը: Կամ էլ Vodafone Group PLC-ն նոր մայրերի համար առնվազն 16 շաբաթ վճարվող արձակուրդ է տրամադրում և աշխատանքի վերադառնալուց հետո աշխատաժամերի կրճատում ՝ նախատեսում՝ աշխատավարձի լրիվ պահպանմամբ, նույնիսկ այն երկրներում, որտեղ կառավարությունը չի պահանջում դա:
Մասնավոր հատվածը ներկայացնող նման ընկերությունները բարելավում են կանանց դրությունը բարձրաստիճան ղեկավարության ազդակների եւ դրանց հաջորդող հստակ գործողությունների շնորհիվ», – նշում են McKinsey & Co հետազոտողները:
Զեկույցում դիտարկվում են բնակչության 93%-ը ներկայացնող 95 երկրներ: Գնահատումը կատարվել է ըստ գենդերային հավասարության 15 ցուցանիշների՝ աշխատուժին մասնակցությունից մինչև իրավական պաշտպանությունն ու առողջապահության չափանիշները: Ընդհանուր առմամբ, ընկերությունը ցույց է տվել, որ կանայք ստեղծում են համաշխարհային ՀՆԱ-ի միայն 37%՝ չնայած նրան, որ նրանք կազմում են աշխարհի բնակչության կեսը:
Պատճառները գենդերային անհավասարության մեջ պետք է փնտրել: Չվճարվող տնային աշխատանքի բաժանումը, ինչպիսին է ընտանիքի անդամների խնամքը, քաղաքական և ղեկավար պաշտոններում ներկայացվածությունը – ամենուր նկատվում է զգալի գենդերային անհավասարակշռություն:
«Սրանք խնդիրներ են ամբողջ աշխարհում, որոնք չեն կարող պարզապես վերանալ ժողովուրդների զարգացմանը համընթաց», – ընդգծում են զեկույցի հեղինակները:
Զեկույցում բացահայտվել են հսկայական տարածաշրջանային տարբերություններ: Օրինակ, Հնդկաստանի կանայք ստեղծում են երկրի ՀՆԱ-ի միայն 17%` համեմատած Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 18% – ի հետ և 40% և ավելիի հետ Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանում:
Եվ չնայած տարածաշրջանային տարբերությունների գոյություն ունեն մի շարք ոլորտներ, որտեղ յուրաքանչյուր երկիր ձախողում է ունեցել, այդ թվում և առաջատարները՝ Ամերիկան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան:
Հետազոտողները նշում են, որ այն ոլորտներից մեկը, որտեղ կանայք և տղամարդիկ այդքան էլ հեռու չեն միմյանցից, ինտերնետի հասանելիությունն է: Ինտերնետից օգտվողների 52% կանայք են, ասվում է զեկույցում: Ինտերնետին միացումը կանանց համար մատչելի է դարձնում ֆինանսական ծառայությունները, ինչպիսիք են բանկային գործը, թվային կրթությունը, ինչպես նաև PictosChat -ը և նմանատիպ վիդեոչաթերը: Դրահետ մեկտեղ , աշխարհի 7,3 մլրդ մարդկանցից 4 մլրդ –ը չունեն այդ հասանելությունը:
Աղբյուրը՝ McKinsey Global Institute
Դիտումների քանակը` 3923