Ժիրինովսկուն ուզում են պատասխանատվության կանչել

Ռուսաստանի Պետդումայում ապրիլի 18-ին տեղի ունեցած սկանդալը  դեռևս անհետևանք է մնացել Լիբերալդեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու համար, ով վիրավորել և նվաստացրել էր «Россия сегодня»-ի լրագրողուհուն՝ հաշվի չառնելով անգամ նրա հղի լինելու փաստը

 

 

Նրան հունից է հանել  լրագրողուհու հարցը՝ պե՞տք է, արդյոք, պատասխան պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ (երկրի իշխանությունները որոշել են արգելել ռուս տղամարդկանց մուտքը երկիր):

 

 

Ռուսատանի լրատվամիջոցները  հայտնել են, որ  երեկ Վլադիմիր Սոլովյեվի հաղորդման ժամանակ սկանդալայւն գործիչը  ներողություն է խնդրել լրագրողուհուց՝  ասելով, որ մի փոքր  կոպիտ  է խոսելու երիտասարդ աղջկա  հետ եւ չի նկատել, որ նա հղի է:   «Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին նեղացրել եմ: Մեծ հասակը պետք է իմաստությամբ  ծածկի ցանկացած էմոցիաներ: Մենք միշտ պետք է կարողանանք զսպել դրանք, որ մարդիկ չնեղանան մեզանից»,- ասել է նա:

 

 

«Россия сегодня»-ի լրագրող Ստելլա Դուբովիցկայան միջադեպից հետո  հիվանդանոց է ընկել, իսկ  գործակալությունը պահանջում է պատասխանատվության կանչել Ժիրինովսկուն պատգամավորին անվայել վարքագծի համար և պատրաստվում է դատի տալ նրան:

 

 

Հայտնի է դարձել, որ  ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրահանգով ՌԴ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը կքննի Ժիրինովսկիի մասնակցությամբ միջադեպը:

 

 

Իսկ  միջադեպի մյուս մասնակից  Интерфакс-ի թղթակից Յուլիա Չուչալովան, ով ՝  Ժիրինովսկիին ամոթանք էր տվել  և նման վարքի համար նախատել,  գումարային պարգևի է արժանացել իր  գործակալության կողմից; Ժիրինովսկին, ի դեպ, նրան էլ էր վիրավորել և սպառնացել հանել գործից:

 

 

Միջադեպի մանրամասները տեսանյութում.

 

 

 

Հ.Գ.  «Մի փոքր կոպիտ խոսեցի երիտասարդ աղջկա հետ»… Միթե՞ դա է այս առավել քան  տգեղ  պատմության  էությունը… Իրականում սկանդալային գործիչը  վիրավորել է ոչ միայն կոնկրետ լրագրողներին, այլ  ընդհանրապես կանանց՝  կապելով նրանց քաղաքական ակտիվությունը  սեքսուալ անբավարարվածության հետ: Կին քաղաքական գործիչներին  վարկաբեկող ու ծեծված մի թեզ , որ չնկատվեց եւ  չառարկվեց ոչ մեկի կողմից, այդ թվում լրագրողների,  կարծես թե, դա քաղաքականության մեջ կնոջ  միակ եւ ճշմարտացի ընկալումն է …Բոլոր դեպքերում ցավալի է, որ հասարակությունը եւ  կանայք՝ անկախ նրանից ում է հասցեագրված վիրավորանքը,  կուլ են տալիս  նման խայծերը՝ չմտածելով դրանց հետեւանքների մասին… Հետաքրքիր է նաեւ, ինչու՞ տղամարդիկ երբեք չեն պիտակավորում նման ձեւով   իրենց քաղաքական հակառակորդներին…

 

Դիտումների քանակը` 4445

Գլխավոր էջ