Թունիսի կանայք դեմ են սահմանադրական փոփոխություններին

 

Թունիսի մայրաքաղաքում  6000 կին դուրս է եկել ցույցի ` բողոքելով իսլամիստական կառավարության կողմից իրականացվող սահմանադրական նոր փոփոխությունների դեմ, որոնք Արաբական աշխարհի ամենալիբերալ երկրներից մեկում կիջեցնեն կնոջ դիրքը հասարակության մեջ:

 

 

Ակտիվիստները համակարծիք չեն այս փոփոխությունների հետ, որոնք ենթադրում են, որ կինը պարզապես «լրացնում» է տղամարդուն, և ցանկանում են շարժվել 1956 թ.-ին ընդունված օրենքով, որն իգական սեռին արականի հետ հավասար միևնույն իրավունքներն ու ազատություններն է շնորհում, գրում է «Ալ Արաբիա»-ն:

 

Կանայք երթ են կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր, ամենաաշխույժ փողոցներով` կառավարությանը կոչ անելով իրենց իրավունքները սահմանափակելու փոխարեն, ավելի շատ կենտրոնանալ այնպիսի հիմնախնդիրների վրա, ինչպիսիք են գործազրկությունն ու տարածաշրջանային զարգացումը:

 

Առավել մանրամասն կարդացեք ռուսերեն՝

 

Женщины Туниса не хотят быть «приложением» к мужчине

 

 

Դիտումների քանակը` 4903

Գլխավոր էջ