Թինա Կանդելակիի “ապակե առաստաղ”-ը/ վիդեո
Վերջերս հրապարակված 100 ամենահեղինակավոր ռուս գործիչների շարքում՝ 2012-ի կրթության ասպարեզի ամենահեղինակավոր գործիչներից երկրորդը ճանաչվեց Թինա Կանդելակին՝ իր “Խելացի դպրոց” նախագծի շնորհիվ: “Ռուս լրագրող” –ը ( “Русский репортер”) այդ կապակցությամբ շտապեց գրել . «…թող ոչ ոքի չանհանգստացնի և չնյարդայնացնի հայտնի հեռուստահաղորդավարուհու` որպես առաջնորդի հայտվելը մանկավարժական համայնքի հեղինակավոր գործիչների տասնյակում»…
Ահա թե ինչ է գրում հենց Թինան այդ հրապարակման մասին. “Ռուս լրագրողի” մեկնաբանությունը հնչում է շատ մեղավոր կերպով և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հարցման արդյունքներից ոչ միայն ես եմ անհարմար զգացել, այլև խմբագրության աշխատակիցները”…
Հայտնի լրագրող Նատալյա Ռադուլովան ՝ շարունակելով թեման, խտրականության տարրեր նկատեց այս ամենի մեջ:
– Վստահ եմ, որ եթե “Խելացի դպրոցը” ստեղծեր ինչ-որ մի ցմփոր սոլիդ տղամարդ, թեկուզ և հաղորդավար, ապա մեկնաբանությունները լրիվ այլ բնույթ կկրեին: Եվ հաստատ ոչ ոքի չէր ցնցի նրա հայտնվելը “որպես առաջնորդ հեղինակավոր գործիչների տասնյակում”: Իսկ ցանկացած կին, ով ինչ-որ բաների է հասնում Ռուսաստանում, ենթարկվում է ծաղրական հարձակման: Նրա հաջողությունները և արժանիքները փորձում են նվազեցնել, և իսկապես կարծես թե ներողություն են խնդրում հարգարժան լսարանից: “Պատկերացում անգամ չունենք, թե ինչպես է նա հայտնվել այդ պատվավոր ցուցակում”:
Հարցումն անցկացվել է մանկավարժների շրջանում և ուսուցիչներն իրենք են ընտրել Թինային, քանի որ գնահատել են նրա “Խելացի դպրոց” նախագիծը: Ամեն դեպքում սա մի հարթություն է, որը ստեղծվել է հենց այն նպատակով, որ մանկավարժները, փորձագետները կարողանան քննարկել կրթական խնդիրները: Սա չնշել չէր կարելի:
Սակայն ինձ այլ բան է անհանգստացնում: Ինչու են կանայք այդքան քիչ ամենահեղինակավոր ռուսների շարքում: Նույնիսկ այնպիսի “կանացի” բնագավառում, ինչպիսին է կրթությունը, հաշվվում է 9 տղամարդ առաջնորդ և միայն մեկ կին: Ավելին, այդ մեկին էլ ներկայացնում են որպես պատահական հայտնված:
Գալինա Միխալեվան, ով հանդիսանում է Ռուսաստանում կանանց համախմբող շարժման խորհրդի համանախագահ, Ռուսաստանի Միացյալ Դեմոկրատական խմբակցության նախագահ, գրում է այն մասին, որ Ռուսաստանում պահպանվում և նույնիսկ ուժեղանում է կանանց համար “ապակե առաստաղի” էֆեկտը:
“Ինչքան բարձր է պաշտոնը (դիրքը, աշխատավարձը և այլն), այնքան ավելի հավանական է, որ այն կզբաղեցնի տղամարդը: Կարելի է ասել` կատարվում է կանանց տեղահանություն: Անզեն աչքով դա տեսանելի է և քաղաքականության մեջ, և խոշոր բիզնեսում: Ըստ կին-նախարարների քանակի` Ռուսաստանը զբաղեցնում է 70-րդ տեղն աշխարհում, և այդ ցուցանիշով գտնվում է Եթովպիայի և Տոգոյի կողքին: Ըստ խորհրդարանում կանանց թվաքանակի` մենք 84-րդն ենք (14 տոկոս): Դաշնային խորհրդում կանայք ավելի քիչ են` 4,7 տոկոս:
Գոյություն ունի ոչ թե ուղղակի, այլ թաքնված խտրականություն, որը հիմնվում է այն կարծրատիպերի վրա, որ կանայք ավելի քիչ օգտակար են որպես աշխատող ուժ, ավելի քիչ իրազեկ որպես առաջնորդներ, ավելի քիչ խելացի և ակտիվ, նրանք հնարավորություններ չունեն տղամարդկանց հետ մրցակցելու և այլն: Այդ իսկ պատճառով էլ նույնիսկ ավանդական կանացի բնագավառներում գլխավոր պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ:
Եվ ցանկացած կնոջ, ով հայտվում է այդ տղամարդկային օլիմպում, բացասաբար են բնութագրում. “Հաղորդավարուհի – ինչ է նա հասկանում”: Ավելի լավ կլիներ մտածեին այն ահասարսուռ իրավիճակի մասին, որ կրթական խնդիրները երկրում միայն հետաքրքրում են միակ-եզակի հաղորդավարուհուն, ով փորձում է ուշադրություն հրավիրել դրանց վրա:
http://radulova.livejournal.com/2778251.html
Թինա Կանդելակիի ելույթը «Խելացի դպրոց» ֆորումում.
Դիտումների քանակը` 3801