Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո
Որպես աղջիկների կրթության իրավունքի պաշտպան հայտնի դարձած պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը, ով անցյալ տարի հարձակման Էր ենթարկվել թալիբների կողմից ու ծանր վիրավորվել, երեկ՝ իր 16-ամյակի օրը, ելույթ ունեցավ ՄԱԿ-ում:
Դա նրա առաջին հրապարակային ելույթն էր ծանր վիրավորվելուց և հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Մալալան դիմեց քաղաքական գործիչներին բոլոր երեխաներին դպրոցական կրթության իրավունք ապահովելու կոչով:
Խորհրդանական է, ինչպես նշում է CNN-ը , որ ՄԱԿ-ում ելույթի ժամանակ Մալալայի հագին 2007-ին զոհված Պակիստանի վարչապետ Բենազիր Բխուտտոյին պատկանող վարդագույն գլխաշորն էր:
Մալալայի վրա կրակել Էին, երբ նա դպրոցից տուն Էր վերադառնում Մինգորե քաղաքում: Հրաձգային զենքից գլխին ստացած վերքով աղջկան տեղափոխել Էին հիվանդանոց« այնուհետև նրա կյանքի համար պայքարը շարունակեցին բրիտանական բժիշկները: Աղջիկների կրթության իրավունքի 14-ամյա պաշտպանի դեմ իսլամիստ զինյալների կատարած մահափորձը զայրույթի պոռթկում Էր առաջացրել ամբողջ երկրում: Այժմ Մալալան ապրում Է Մեծ Բրիտանիայում:
Կարդացեք առավելմանրամասն մեր կայքում.
14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար
14-летняя Малала Юсафзай – угроза талибам
Malala Yousafzai: Pakistan Taliban causes revulsion by shooting girl who spoke out
Malala at UN: One Child, One Pen Can Change the World/ video
Դիտումների քանակը` 4129