Ընտրական հանձնաժողովների անդամների 55.8 % տոկոսը կանայք են եղել
Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մեծ մասը կանայք են եղել: Այս մասին WomenNet.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Ըստ տրամադրած տեղեկատվության, մայրաքաղաքի ամբողջ տարածքում ձևավորվել է 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որտեղ որպես հանձանժողովի անդամներ ներգրավված են մոտ 3700 քաղաքացիներ:
Նրանցից 2067 իգական սեռի ներկայացուցիչներ են (կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 55.8 %-ը):
Հանձնաժողովների անդամ կանանցից 188-ը նշանակված են որպես հանձնաժողովի նախագահ (որը կազմում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 5 %-ը), իսկ 326 նշանակված են որպես հանձնաժողովի քարտուղար (որը կազմումը է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 8.8 %-ը):
ԿԸՀ-ից հայտնում են, որ 1553 իգական սեռի ներկայացուցիչները նշանակված են հանձնաժողովի անդամ (որը կազմումը է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 41.9 %-ը):
ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն, կան նաև այնպիսի հանձնաժողովներ, որոնց 8 անդամներից 5-6 կանայք են:
Հանձնաժողովներում ընդգրկված արական սեռի ներկայացուցիչները կազմում են 1628 (կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 44 %):
Նրանցից 276 նշանակված են որպես հանձնաժողովի նախագահ (որը կազմում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 7.4 %-ը), իսկ 138 նշանակված են որպես հանձնաժողովի քարտուղար (որը կազմումը է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 3.7 %-ը), 1214 հանձնաժողովի անդամ են (որը կազմումը է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 32.8 %-ը):
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3601