Ընտանիքների միջազգային օր. աշխատանքի եւ ընտանիքի համատեղման խնդիր
Այս տարվա ընտանիքների միջազգային օրը կարեւորում է աշխատանքային գործունեության եւ ընտանեկան պարտականությունների հավասարակշռությունն, ինչը հատկապես դժվար է ստացվում համատեղել կանանց պարագայում: Ժամանակակից միտումները ներառում են աշխատաշուկայում կանանց ավելի ակտիվ ներգրավվումը: Քանզի ընտանիքներում անդամների թիվը գնալով նվազում է, եւ սերունդները առանձին են ապրում, երիտասարդ ընտանիքներին օգնություն առաջարկելու հնարավորությունները նվազում են, եւ աշխատող ծնողները հանդիպում են լուրջ հիմնախնդիրներին, նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում Ընտանիքների միջազգային օրվա արթիվ:
Օրվա նպատակն է ամենուր ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերել աշխատողներին եւ իրենց ընտանիքներին ` դրանով իսկ նպաստելով ողջ հասարակության սոցիալ – տնտեսական զարգացմանը:
Միլիոնավոր մարդիկ աշխարհում ապահովված չեն պատշաճ աշխատանքային պայմաններով եւ իրենց ընտանիքների մասին հոգ տանելու սոցիալական աջակցությամբ: Երեխաների խնամքի պատշաճ որակը շատ հազվադեպ կարելի է հանդիպել զարգացող երկրներում, որտեղ շատ ծնողներ ստիպված են իրենց նախադպրոցական տարիքի երեխաներին տանը մենակ թողնել: Բացի այդ`շատ երեխաների խնամում են իրենց մեծ եղբայրներն ու քույրերը, ովքեր, իրենց հերթին, ետ են մնում դասերից:
Մի շարք երկրներ ծնողների համար շահավետ պայմաններ են առաջարկում: Դրա հետ մեկտեղ ծնողներին արձակուրդ տալու մասին դրույթները դեռեւս հազվադեպ հանդիպող երևույթ է շատ զարգացող երկրներում:
Ճկուն աշխատանքային պայմանները, այդ թվում աշխատանքային սեղմ գրաֆիկը, հեռահաղորդակցման զարգացումը նոր հնարավորրություններ են ստեղծում աշխատանքը կազմակերպման առումով, սակայն ամենուրեք բարեփոխման կարիք է զգացվում: ՄԱԿ-ի շրջանակներում լայնորեն կիրարվում են նման մոտեցումները, մենք այժմ հետևում ենք մեր իրականացվող միջոցառումներին, և տեսնում, թե ինչը կարող ենք բարելավել, նշում է Բան Կի Մունը:
Մենք պետք է արձագանքենք մշտապես փոփոխվող աշխատանքի և ընտանեկան կյանքի խնդիրներին: Ես ողջունում եմ ծնողներին արձակուրդ տալու պայմաններ, ճկուն աշխատանքային գրաֆիկ ունեցող ու երեխաների ավելի լավ խնամք առաջարկող աշխատատեղերի ստեղծումը:
Նման քաղաքականությունը եւ ծրագրերը կարող են հանգեցնել աշխատանքային պայմանների , աշխատակիցների առողջության և արտադրողականության բարելավմանը, ընտանիքների բարեկեցությանը, ինչպես նաև գենդերային հավասարությանը:
Աշխատող ընտանիքների թվաքանակի հավասարակշռության քաղաքականությունը ցույց է տալիս ինչպես կառավարության հավատարմությունը ապահովմանը, այնպես էլ մասնավոր հատվածի ուղղվածությունը սոցիալական պատասխանատվության հարցում:
«Ընտանիքների այս միջազգային օրը, եկե՛ք կրկին խոստանանք աջակցել աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունների հավասարակշռությանն ուղղված քաղաքականությանը ` ի շահ ընտանիքների եւ հասարակությանն առհասարակ», – կոչ է անում գլխավոր քարտուղարը:
Դիտումների քանակը` 4496