Ընտանեկան բռնության մասին օրենքն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 75, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 8 պատգամավոր:

 

Ի դեպ, արտահերթ նիստի ժամանակ փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ, ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ոչ պատգամավորներից, ոչ էլ կառավարությունից  առաջարկություններ չեն հնչել: Քննարկում որպես այդպիսին չծավալվեց:

 

Հիշեցնենք ,  որ  ընդունված օրենքը բռնության ենթարկվածների պաշտպանության երեք միջոց է նախատեսում՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանության որոշում:

 

Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ, և կատարված գործողությունն առերևույթ հանցակազմ չի պարունակում:

 

Անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանության կողմից կարող է կայացվել այն դեպքում, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքում կիրառվող բռնությունը սպառնում է բռնության զոհերի կյանքին և առողջությանը: Ոստիկանն այդ դեպքում հարկադրում է բռնություն կատարողին՝ անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության վայրից՝ 20 օրով :

 

Պաշտպանական միջոցը կարող է կիրառվել միայն դատարանի կողմից և միայն տուժած անձի դիմումի հիման վրա: Ըստ այդմ՝ դատարանն իր որոշմամբ կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձին հարկադրել՝ անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության վայրից՝ բռնարարին արգելելով վերադառնալ մինչև իր որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը (տվյալ դեպքում՝ մինչև վեց ամիս): Այդ ժամկետը կարող է երկու անգամ երկարաձգվել:

 

Օրենքը  բռնության հինգ տեսակ է սահմանում՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական և անտեսում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ընտանեկան բռնության մասին օրինագիծ. քննարկումների վերջին ակորդները

Կանանց «ազատատենչությունից» վախեցող պատգամավորները փոքրամասնության մեջ են

«Եթե այս օրենքը կարող է գեթ մեկ կնոջ կյանք փրկել, ուրեմն այն անհրաժեշտ է»

«Կինը  ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդման հետ համաձայն է յուրաքանչյուր չորրորդը/ տեսանյութ

«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ

 «Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն

 «Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում

 Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

 Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

 Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

 

 

Դիտումների քանակը` 3332

Գլխավոր էջ