Էվերեստը նվաճած հայուհին

Բարձրանալ Էվերեստի 8848 մետրը, ամենաբարձր գագաթին ծածանել Հայաստանի եւ Արցախի դրոշներն ու ամենավերեւից նայել աշխարհին. հայուհի Իրենա Խարազովան իր երազանքն իրագործեց այս տարվա մայիսին:   
Մեդիամաքսի հետ զրույցում աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած առաջին հայուհին ասել է, որ իրականացած երազանքի էյֆորիան ապրել է միայն ներքեւ իջնելուց հետո: Մինչեւ հիմա էլ դժվարանում է բառերով նկարագրել իր ապրումներն ու զգացմունքները:


Ավելի քան 200 կյանք խլած Էվերեստ Իրենան բարձրացել է 27 հոգանոց խմբով: 42 օրերից 20-ը անցկացրել են 5000-7000 մետր բարձրության վրա:  Ասում է, որ լԼեռը բարձրանալու 42 օրերի ընթացքում միայն մտածել է ողջ մնալու եւ անվնաս ներքեւ իջնելու մասին.

«Ես ֆիզիկական ցավ էի զգում, մրսում էի: Բարձրանալիս զգացմունքներ չկային: Դու մտածում ես, որ հավանաբար մահվան ես գնում: Մեզանից եւ ոչ մեկը բարձունքին ուրախություն չէր զգում, մենք միայն մտածում էինք անվնաս եւ ողջ իջնելու մասին: Երջանկությունն արդեն ներքեւում էր, երբ գիտակցեցինք, որ արել ենք դա, որ բոլորս ողջ ենք, ոտքերն ու ձեռքերը` տեղում: Հետո արդեն սկսվեց երջանկությունը, երազանքի իրականացման գիտակցումը» ՞ – ասում է նա:

34-ամյա Իրենան Մեդիամաքսին նաեւ պատմել է, որ ծնվել եւ ապրում է Մոսկվայում: Աշխատում է նավթային ոլորտում: Ծնողները Վրաստանի հայեր են:   Իրենայի նախապապը 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է, ում կյանքը մայրը կարողացել է փրկել` նրան փաթաթելով եւ թաքցնելով գորգի մեջ: Հայաստանում Իրենա Խարազովան դեռ չի եղել: Ասում է` հայրենիքը տեսնելու չի ուզել գալ հենց այնպես, Հայաստանն ու Արցախը ճանաչելու համար սպասել է առանձնահատուկ առիթի: Հիմա, երբ դարձել է Էվերեստը նվաճած առաջին հայուհին, հույս ունի, որ կստեղծվի նաեւ այդ հատուկ առիթը…

 

Նյութն ամբողջությամբ  Մեդիամաքս –ի կայքէջում

Դիտումների քանակը` 3186

Գլխավոր էջ