Էստոնիայի ծայրահեղական  նախարարը  ստիպված է եղել ներողություն  խնդրել Ֆինլանդիայի  նորընտիր վարչապետից  

 

Էստոնիայի ներքին գործերի նախարար,  Պահպանողական ազգային կուսակցության նախագահ  Մարտ Հելմեն վիրավորական արտահայտություններ  է թույլ  տվել  իր ֆինն գործընկերների հասցեին՝ ասելով, որ Ֆինլանդիայի կառավարության կազմից մազերն բիզ-բիզ են կանգնում : Վկայակոչելով Լենինի հայտնի արտահայտությունը անվանել է նրանց  « խոհարարուհիներ», որոնք հասել են  իշխանության, իսկ վարչապետ Սաննա Մարինի մասին ասել, որ  «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոն»…  Բացի այդ, նա վրդովվել է, որ «փողոցային ակտիվիստներն ու անգրագետ մարդիկ»  դարձել են ֆիննական կառավարության անդամ: Ավելի ուշ նա ստիպված է եղել ներողություն խնդրել …

 

 

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին անմիջապես  զանգահարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստին, և ներողություն է խնդրել  Մարտ Հելմեի համար, ինչպես նաև  խնդրել է  փոխանցել իր ներողությունը  վարչապետ Սաննա Մարինին և Ֆինլանդիայի կառավարությանը:

 

 

Ավելի ուշ Մարտ Հելմեն  ստիպված է եղել  նույնպես ներողություն   խնդրել վարչապետ Սաննա Մարինից՝ նշելով, որ լրագրողները սխալ են մեկնաբանել իր խոսքերը և ինքն ընդամենը ուզում էր ասել, որ սոցիալական ցածր մակարդակից էլ հնարավոր է հասնել  քաղաքականության գագաթներին:

 

 

Իսկ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, մեկնաբանելով Մարտ Հելմեի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը, հայտնել էր, որ հպարտանում է այն փաստով, որ իր երկրում նույնիսկ վաճառողը կարող է դառնալ կառավարության ղեկավար:

 

 

«Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով։ Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և կյանքում մեծ հաջողությունների հասնել: Խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ։ Առանց աշխատավոր ժողովրդի Ֆինլանդիան չի կարող գոյատևել: Ես գնահատում եմ յուրաքանչյուր աշխատակցի, մասնագետի և գործարարի աշխատանքը»,- Twitter-ում գրել էր Սաննա Մարինը, ով 2012 թվականին ավարտել է Տամպերեի համալսարանը՝ վարչական գիտությունների բակալավրի աստիճանով։ 2017 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 2012 թվականին  ընտրվել է Տամպերեի քաղաքային խորհրդում։ Քաղաքային խորհրդի նախագահ է  եղել,  2015 թվականից Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ , այնուհետև տրանսպորտի և կապի նախարար 2019 թվականի հունիսից: 2014 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի երկրորդ տեղակալն է:

 

 

Լուսանկարում.  Ֆինլանդիայի նոր կառավարությունը ՝ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետ Սաննա Մարինի գլխավորությամբ: Ձախից աջ ՝ կրթության նախարար Լի Անդերսոնը (32 տարեկան), ֆինանսների նախարար Կատրի Կուլմունին (32 տարեկան), վարչապետ Սաննա Մարին (34 տարեկան) և ներքին գործերի նախարար Մարիա Օհիսալոն (34 տարեկան):

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը, որը նախկինում գլխավորում էր երկրի տրանսպորտի և կապի նախարարությունը:  Սաննա  Մարինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ֆինլանդիայի կառավարությունը կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը

 

Էստոնիայի ծայրահեղական  նախարարը  ստիպված է եղել ներողություն  խնդրել Ֆինլանդիայի  նորընտիր վարչապետից  

Դիտումների քանակը` 1609

Գլխավոր էջ