Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար
Դեռևս այս ամռանը Էմմա Ուոթսոնը, ով ճանաչում է ձեռք բերել Հարրի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանվելով, նշանակվեց ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան: 24- ամյա բրիտանացի դերասանուհին համագործակցում է ՄԱԿ-Կանայք կառույցի հետ՝ հանդես գալով որպես կանանց իրավունքների պաշտպան: Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնական րասենյակում նա հանդես եկավ ֆեմինիզմի եւ գենդերային հավասարության մասին կրքոտ մի ելույթով, որը աննկարագրելի ազդեցություն թողեց բոլորի վրա:
Էմման ելույթ ունեցավ ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից հայտարարված « Նա հանուն նրա» (“HeForShe” ) քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ: Քարոզարշավը հայտարարվել է Պեկին+20 գործընթացի շրջանակներում եւ նպատակ ունի համախմբել մեկ միլիարդ տղամարդկանց և պատանիների՝ հանդես գալու ընդդեմ այն անհավասարության, որին բախվում են կանայք և աղջիկներն ողջ աշխարհում: Էմմայի ելույթը օվացիայի արժանացավ՝ նա ոչ միայն կոչ արեց տղամարդկանց դաշնակից դառնալ գենդերային հավասարության համար պայքարում, այլև պարզաբանեց այն թյուր կարծիքը, որ կա ֆեմինիզմի մասին:
«Ես որոշել եմ, որ ես ֆեմինիստ եմ: Սա ինձ համար հեշտ որոշում չէր, որովհետեւ իմ սեփական դիտարկումները ցույց են տվել, որ ֆեմինիզմը անքան էլ հասկանալի բառ չէ շատերի համար: Կանայք նախընտրում չանվանել իրենց ֆեմինիստ, որպեսզի նրանց չհամարեն ագրեսիվ, անհրապույր և տղամարդկանց դեմ տրամադրված էակներ:
Ինչու՞ է աշխարհն անարդար կանանց նկատմամբ: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ես վարձատրվեմ այնքան, որքան իմ տղամարդ կոլեգաները: Ես կարծում եմ, որ ճիշտն այն է, երբ ես եմ կայացնում իմ սեփական մարմնին վերաբերող որոշումները: Ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ կանայք ներգրավված են քաղաքականությունների մշակման գործընթացներում և մասնակցում են այն որոշումների կայացմանը, որոնք ազդելու են իմ կյանքի վրա: Ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ վայելում ես նույն հարգանքը, ինչ տղամարդիկ: Սակայն, ցավոք սրտի, աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ այդ բոլոր իրավունքները կանանց համար իրականություն են », – ասաց նա՝ հրապուրելով ներկաներին իր անմիջականությամբ:
Այն համընդհանուր սերը, որ Էմմա Ուոթսոնը վայելում է որպես Հարի Փոթերի հերոսուհի, նրան անշուշտ հնարավորություն է տալիս ավելի լայն ազդեցություն ունենալ: Հատկապես երիտասարդների շրջանում նրա ազդեցությունը շատ ավելին է, քան նույնիսկ ավելի ճանաչված կանանց իրավունքների պաշտպանների, ինչպիսին է, օրինակ, Բեյոնսեն:
Ուոթսոնի՝ Հարրի Փոթերի հետ ասոցացվելն ունի նաև իր բացասական կողմը. այն վախը, որ իրեն լուրջ չեն ընդունի: Իր ելույթում նա նաև անդրադառնում է այս մտահոգությանը.
«Երևի թե դուք կմտածեք՝ ով է այս Հարրի Փոթերի աղջիկը: Ի՞նչ է նա անում ՄԱԿ-ում: Ես ինքս ինձ էլ եմ նույն հարցերը տվել: Այն ամենն, ինչ ես գիտեմ, դա այն է, որ ես մտահոգվում եմ այս խնդրի շուրջ և ուզում եմ լուծել այն: Եվ տեսնելով այն, ինչ ես տեսել եմ և ունենալով այս հնարավորությունը, ես ուզում եմ անել ինչ-որ բան: Անգլիացի պետական գործիչ Էդմունդ Բերկը ասել է. Այն ինչ հարկավոր է չարիքի ուժերին հաղթասնակ տանելու համար դա լավ կանանց ու լավ տղամարդկանց ոչինչ չանելն է»:
Հարրի Փոթերի հետ ասոցացվելը սակայն, կարծես թե, միշտ կհետապնդի Էմմային: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը կատակեց նրա հասցեին. «Նա օգտագործում էր կախարդական փայտիկը: Հուսով եմ՝ դու էլ կօգտագործես այն՝ կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու համար»…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ
Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում
Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ
Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո
Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…
Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ
Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո
Դիտումների քանակը` 5903