Էլեոնորա Ռուզվելտը պահպանել է ԱՄՆ-ի լավագույն առաջին տիկնոջ կոչումը/ ֆիլմ
ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կին եւ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի զարմուհի Էլեոնորա Ռուզվելտը դարձյալ պատմաբանների կողմից ճանաչվել է պետության լավագույն առաջին տիկին: Նման տվյալներ ներկայացնում է Սիենայի քոլեջի եւ կաբելային C-SPAN ալիքի համատեղ հարցումը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Հարցումը, որը նվիրված էր ԱՄՆ-ի առաջին կանանց, առաջին անգամ անցկացվել է 1982թ.-ին, եւ Էլեոնորա Ռուզվելտն ամեն անգամ հաղթել է: Նա աջակցլ է ֆեմինիստական շարժմանը, հատկապես պայքարելով, որ կին լրագրողներին գործի ընդունեն, նա Freedom House իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրներից մեկն է համարվում, մասնակցել է նաեւ Մարդու համընդհանուր իրավունքների հռչչակագրի կազմմանը… Ռուզվելտը, ում ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Տրումենն անվանել է «աշխարհի առաջին տիկին», ակտիվորեն էր զբաղվում քաղաքականությամբ մինչեւ կյանքի վերջը:
Ինչպես եւ 2008թ.-ի վարկանիշում, երկրորդ տեղում է Էբիգեյլ Ադամսը, ԱՄՆ-ի երկրորդ նախագահ Ջոն Ադամսի կինը, իսկ երրորդ հորիզոնականում է Ժակլին Քենեդին՝ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու կինը:
Դոլի Մեդիսոնը՝ ԱՄՆ-ի 4-րդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի կինը, չորրորդ հորիզոնականում է, նրան է հաջորդում գործող նախագահի կին Միշել Օբաման: ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կին Հիլարի Քլինթոնը 2008թ.-ին չորրորդ հորիզոնականում էր, այժմ վեցերորդում է:
ԱՄՆ-ի առաջին տիկնանց վարկանիշային աղյուսակը կազմվել է 242 պատմաբանների, քաղաքագետների եւ այլ գիտնականների հարցման արդյունքում, որն անցկացվել է 2013թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հավելում է գործակալությունը:
Առավել մանրամասն Էլեոնորա Ռուզվելտի մասին ՝ «Մեծերը»/ The Greats /շարքից ֆիլմում.
Դիտումների քանակը` 3809