Զիմբաբվեի ծննդատներից մեկում ծննդաբերող կանանց ամեն մի գոռոցի համար ստիպում են վճարել 5 դոլար: Այս մասին հաղորդվում է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլը», որակելով այս կարգը որպես կաշառակերության դրսևորում:
Ծննդատունը «գոռալու վճարը ձևակերպում է որպես տուգանք «կեղծ ահազանգի համար» , իսկ 95 տոկոս գործազրկություն ունեցող երկրում շատ քչերն են կարողանում վճարել այդ գումարը: Չվճարող կանայք ձերբակալված են մնում հիվանդանոցում այնքան ժամանակ, մինչև որ նրանց ընտանիքները կարողանան տոկոսներով հանդերձ մուծել «գոռալու վարձը»:
Դա է պատճառը, որ զիմբաբվեացի կանայք նախընտրում են ծննդաբերել տանը, ինչի հետևանքներով ամեն օր երկրում ծննդաբերության ընթացքում մոր և երեխայի մահվան ութ դեպք է գրանցվում:
Նշենք, որ անցյալ տարի Զիմբաբվեի խորհրդարանում ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու առավել քան յուրահատուկ միջոց էին առաջարկել: Պատգամավորներից մեկը հանդես էր եկել նախաձեռնությամբ , որ կանայք ավելի քիչ ցնցուղ ընդունեն ու սափրեն գլուխները: Պատգամավորի կարծիքով այդ դեպքում կանայք դառնում են պակաս գրավիչ է տղամարդկանց համար, քանի որ ՁԻԱՀ – ի տարածման հիմնական պատճառը տղամարդկանց թուլությունն է, ովքեր չեն կարող դիմակայել գրավիչ և լավ հագնված կանանց: Պատգամավորը համոզված էր, ինչքան թափթփված հագնված ու տգեղ կլինեն կանայք , այնքան կնվազեն ՁԻԱՀ – ով վարակվելու դեպքերը Զիմբաբվեում, որտեղ բնակչության մոտ 14%-ը տառապում է սեռական ճանապարհով փոխանցվող այս հիվանդությունից:
Մեկ այլ պատգամավորի կրեատիվ մտքի փայլատակումով առաջարկվում էր սեքս խաղալիքներ բաժանել բանտարկյալներին, որպեսզի նրանք բանտերում չզբաղվեն միասեռականությամբ, ինչը ՁԻԱՀ – ի տարածման ձևերից մեկն է:
Աղբյուրը. Newsland. com
Զիմբաբվեում ծննդաբերող կանանց ամեն մի գոռոցի համար տուգանում են 5 դոլարով

Դիտումների քանակը` 5042