Այսօր ԱԺ-ում ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է, ում կարծես թե հաջողվել է գրավել նախկինում հայտնի պատգամավոր Արշակ Սադոյանի բավականին երկար ժամանակ մնացած թափուր տեղը՝ մոտենալով վերջինիս կողմից սահմանված ռեկորդին՝ սկանդալային ելույթներ ունենալու առումով:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը ԱԺ պատմության մեջ մտավ «չորրորդ խոսափող» անվան տակ, որին անհնար էր լռեցնել: Ի դեպ , այդ խոսափողը նա, ի վերջո, ԱԺ ղեկավարությունից նվեր ստացավ ՝ հաշվի առնելով հատկապես չորրորդ խոսափողից նրա բազմիցս բուռն ելույթներ ունենալու հանգամանքը…
Վերադառնալով այսօրվա միջադեպին նշենք, որ Զարուհի Փոստանջյանը հավակնում է Արշակ Սադոյանի արժանի հետնորդը դառնալ: Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով նա սկսեց ընթերցել հարցին չվերաբերող երեւակայական մի նամակ, որտեղ գործող նախագահը իբր ներում է հայցում Րաֆֆի Հովհաննիսյանից. «Սիրելի Րաֆֆի, ես փնտրում եմ, թե փետրվարի 18-ից հետո որն է ճիշտ…»
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով չխախտել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ հայտարարություն անել միայն քննարկվող հարցի շուրջ , ոչ թե թեմայից դուրս, պահանջեց «անջատել խոսափողը», սակայն Զարուհի Փոստանջյանն այս անգամ առանց բարձրախոսի սկսեց դիմել լրագրողներին ու խանգարել նիստը վարողին, ով շարունակում էր պնդել՝ «Անջատեք խոսափողը, անջատեք Զարուհի Փոստանջյանի խոսափողը»: Չնայած անջատած բարձրախոսին՝ Զարուհի Փոստանջյանը շարունակեց կարդալ նամակը եւ լռեց միայն այն ժամանակ, երբ ավարտեց այն…
Միջադեպին անդրադարձ են կատարել գրեթե բոլոր լրատվամիջոցները…
Զարուհու Փոստանջյանի խոսափոխը անջատելն այնքան էլ հեշտ չէ / վիդեո

Տեսահոլովակը՝ A1plus
Դիտումների քանակը` 4841