Զարուհի Փոստանջյան. «Կմիանամ ցանկացած առաջարկին, որ բարելավման հնարավորություն է ստեղծում»
«Ես կմիանամ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են կանանց քաղաքական մասնակցությունը բարելավելու: Բայց չեմ կարծում, որ դրանով հնարավոր կլինի հարցը լուծել: Որովհետև լինելու են 13 ընտրատարածքներ, իսկ դա նշանակում է, որ որ այսպես կոչված տարածքային կամ բաց ցուցակներով ընտրությունները դե ֆակտո նման են լինելու մեծամասնական ընտրություններ: Իսկ նախորդ փորձից բոլորս էլ գիտենք, որ «մեծամասնականի » դեպքում գրեթե բացառված է, որպեսզի կինը կարողանա մրցակցել տղամարդկանց հետ»,- WomenNet-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ տարածքային ցուցակների առկայությունը զգալիորեբ իջեցնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի արդյունավետությունը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, բաց ցուցակներով նույնիսկ տղամարդիկ են իրար հետ դաժան մրցակցության մեջ մտնելու, որովհետև այն ռեսուրսների պարագայում, որ գործի է դնում իշխանությունը օլիգարխիայի հետ միասին, այդ դաշտում մրցակցել հնարավոր չէ: Պատգամավորը նկատեց, որ, ըստ էության, Ընտրական օրենսգրքով ի սկզբանե անհավասար պայմաններ են սահմանվում, և ամենամեծ խնդիրը նա է, որ տարածքային ցուցակներով գրեթե բոլորը գալու են տղամարդիկ, այսինքն՝ 50 տոկոսն արդեն տղամարդկանց համար ապահովված է:
«Այստեղ է, որ մենք լուրջ խնդիր ենք ունենալու: Բայց ցանկացած առաջարկի, որ բարելավման հնարավորություն է ստեղծում, ես իհարկե կմիանամ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ մայիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրվեց կուսակցությունների ցուցակներում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությունը, որը սակայն կկիրառվի միայն 2022 թվականից: Իսկ մինչ այդ, մասնավորապես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործի 25/75 հարաբերակցությունը: Այդուհանդերձ, Գենդերային թեմատիկ խումբը դիմել է ԱԺ բոլոր խմբակցություններին, որպեսզի նրանք սատարեն 30/70 քվոտան 2017 թվականից կիրառելու նախաձեռնությանը:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ կիսո՞ւմ է արդյոք տղամարդկանց կողմից հաճախ հնչեցվող այն կարծիքը, թե կանայք իրենք չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ:
«Ես չեմ կարծում, թե կանայք չենք ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, ուղղակի մեր երկրում հնարավորություններ չկան, որ նրանք կարողանան մասնակցել: Եթե պետական գերատեսչություններում մենք ունենք կանանց ներգրավվածության 60 տոկոսից ավելի, խոսքը ոչ որոշումներ կայացնող մակարդակի մասին է, ապա դա նշանակում է, որ մենք ունենք պատրաստված կանանց լուրջ բազա և ցանկությունն էլ նրանք, անշուշտ, ունեն: Պարզապես հնարավորություն չկա, որ նրանք կարողանան ճեղքեն այսպես կոչված «ապակյա առաստաղը» ու հասնեն դեպի որոշումներ կայացնելու մակարդակ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Առաջարկ. «30-տոկոսանոց քվոտայի հետաձգումը արդարացված չէ »
Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»
Ու՞մ առաջարկով է կանանց համար «ավելի լավ ապագան» հետաձգվել մինչեւ 2022 թվականը
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին
«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»
Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»
Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»
Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Դիտումների քանակը` 3690