Զարուհի Փոստանջյան. «Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»


Հ իշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը քվեարկության 108 կողմ, 1 դեմ և  8 ձեռնպահ ձարդյունքով ընդունեց գենդերային հավասարության վերաբերյալ օրինագիծը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կին պատգամավորներից միակն էր, ով «կողմ» չքվեարկեց օրենքին:

 

«Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորություններրի ապահովման մասին» օրենքի նախագիծը լուծում չի տալիս բազմաթիվ հարցերի: WomenNet.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց նախագծին իր «ձեռնպահ» քվեարկելը  Զարուհի Փոստանջյանը:

 

«Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»,-ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

 

Փոստանջյանն ասաց նաեւ, որ նոր լրացումների առաջարկով չի դիմելու: «Լրացումները, առաջարկությունները, որոնք եղել են, չեն ցանկացել ընդգրկել»,- հավելեց  նա:

 

Նշենք, որ ավելի վաղ` կանանց միամսյակի ընթացքում, խոսելով նույն օրենքի նախագծի մասին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը հայտարարել էր. «Դեկլարացիաներ, որոնք չեն նպաստելու հավասար պայմանների ստեղծմանը, չեմ կարծում, որ պետք է ընդունվեն ԱԺ կողմից»:

 

Փոստանջյանի գնահատմամաբ,  ԱԺ-ում կանանց համար հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ հարցեր բարձրացվում են, սակայն միայն հայտարարությունների մակարդակով, իսկ որևէ առաջընթաց տեղի չի ունենում:  Պատգամավորը հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում հենց  Ազգային ժողովը  օրենք ընդունեց հղի կանանց աշխատավարձի վերաբերյալ. «Այնպիսի սահամանփակումներ էին ցանկանում մտցնել, որ նույնիսկ հղի կանանց գրպանն էին մտնում իրենց հասանելի վասատկը վերցնելու համար: Այնպես, որ տղամարդկանց և կանանց պայմանները հավասար չեն»:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

 

 

 

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

 

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

 

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

 

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

 

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

 

 

Դիտումների քանակը` 8328

Գլխավոր էջ