Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

Դրա մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, սեպտեմբերից գործելու է այն բոլոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը, ովքեր ունեն երկու և ավելի երեխա: Փոխհատուցումը արվելու  է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի կողմից:

 

Քանի ուսանող է օգտվելու այս ծրագրից  դեռես հայտնի չէ: Որոշակի վիճակագրություն կա միայն մեկ այլ ` կրթաթոշակների փոխհատուցման ծրագրի վերաբերյալ: 2011-ից առ այսօր 2150 ուսանող է օգտվել այդ ծրագրից:

 

Կարեն Ավագյանի տեղեկացմամբ` կրթաթոշակների փոխհատուցման համար կառավարությունը այս տարի  60 մլն դրամ է հատկացրել: Մրցույթին մասնակցելու համար արդեն դիմել է 1500 ուսանող:

 

Այս տարի դիմողների թվում շատ են սոցիալապես անապահով ուսանողները: Ուսանողների ընտրությունը, Ավագյանի խոսքով, կատարվում է հստակ չափորոշիչներով՝ ուսանողի առաջադիմություն, սոցիալապես անապահովություն, հասարակական ակտիվություն և այլն:

 

«Ստանալու են 80 հազարական դրամ պետական և միջպետական, մարզային բուհերի առաջին կուրսերի ուսանողները: Մարզերից դիմել է 217 ուսանող»,- ասաց Կարեն Ավագյանն ու տեղեկացրեց, որ վաղը վարչապետի և ԿԳ նախարարի մասնակցությամբ տեղի կունենա կրթաթոշակների համար հաղթած ուսանողների ցանկի հրապարակումը:

 

Նա նաև  հավելեց, որ  Երիտասարադական  հիմնադրամն իր միջոցներից է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխատուցելու համար:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 

Դիտումների քանակը` 5284

Գլխավոր էջ