«Երկիր Ծիրանին» վերցնելու է Երևանի ավագանու մանդատները

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները: Այս մասին հայտարարել է  կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով,   «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և «Ելք» դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 տոկոսը: Ըստ այդմ,  ՀՀԿ-ն ստացել է  46 մանդատ, «Ելք» դաշինքը` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 5 մանդատ: «Ելք» դաշինքը  դեռ ընտրությունների հաջորդ օրն էր հայտարարել, որ վերցնելու է մանդատները, մինչդեռ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 24-ին դիմել էրՎարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումները և նշանակել Երևանի ավագանու նոր ընտրություններ։

 

 

Ինչպես այսօր հայտարարեց  Զարուհի Փոստանջյանը կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից, բայց իրենք   պարտավոր էին դիմել այդ ատյաններին և  թեկուզ մերժում ստանալ: Միաժամանակ նա պնդեց, որ  մանդատներ վերցնելը չի  նշանակում ճանաչել քվեարկության արդյունքները:

 

 «Քաղաքապետարանի համար մենք արդեն իսկ ունենք լիազորություններ, այդ լիազորությունները մեզ տվել են մեր քաղաքացիները, հետևաբար այդ լիազորությունները մենք բանեցնելու ենք», – հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, խոստանալով, որ այժմ իրենց կուսակցությունը հստակ վերահսկելու է քաղաքային իշխանությունների աշխատանքը:  «Եվ իհարկե նրանց ձեռքը բռնելու ենք, որ այդ ձեռքը հնարավորություն չունենա կատարի գողություն, որովհետև տարիներ շարունակ նրանք ուղղակի գողությամբ են զբաղվել, յուրացրել են հանրային գումարները», – ասաց նա:  

 

 

«Ազատության» հարցին՝ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու իր խոստումը ուժի մեջ է, թե ոչ, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդն ասաց․ – «Դուք ականատեսը կլինեք, թե ինչպես է Տարոն Մարգարյանը աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ որպես բռնազավթիչ-քաղաքապետ»:

 

 

Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ  շարունակելու  է պայքարը ընտրությունների օրը ՀՀԿ-ի  Ավանի շտաբում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին պատժելու նպատակով:  Հիծեցնենք, որ քվեարկության օրը ոստիկանները ուժի գործադրմամբ էին հեռացրել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին, ով շտաբ էր գնացել ընտրակաշառքի ահազանգի հետքերով: Երկու շաբաթ անց միայն Փոստանջյանն ու դուստրը հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել: Մինչ այդ  ՀՀԿ-ի շտաբի ներկայացուցիչն ինքն էր պնդում, թե Փոստանջյանի ու դստեր կողմից բռնության է ենթարկվել՝ մատնացույց անելով պատռված բաճկոնը: «Մենք ենք եղել հարձակման զոհ և հենց այդ անձը ինքն է հարձակում գործել Լիլիթ Դրամփյանի նկատմամբ: Հետևաբար՝ նա պետք է ենթարկվի պատասխանատվության, և մենք հասնելու ենք դրան», – ասաց  Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում:  

 

 

Կարդացեք  ՏԻՄ ընտրություններ-2017  խորագրի ներքո մեր կայքում.

 

Երևանի ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը կարող է 30 % լինել

Զարուհի Փոստանջյան . «Առաջին գիծ, այո, գնում եմ ինքս, և նախընտրում եմ, որ իմ կողքին լինեն իմ հարազատները»

«Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն…

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան դատապարտում է բռնությունը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ

Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, քաղաքապետ է մնում Տարոն Մարգարյանը

Զարուհի Փոստանջյանը փորձել է բացահայտել ընտրախախտումը՝ «ներխուժելով» Տարոն Մարգարյանի շտաբ

Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը

Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները

 «Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ

 «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում

 Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ

 Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…

 Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…

 Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները 

 

Դիտումների քանակը` 3866

Գլխավոր էջ