Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Սիլվան (55), Լենան (54), և Անին (48) ապրում էին երջանիկ կյանքով վարպետի ընտանիքում Սիրիայի Հալեպի Նոր գյուղ թաղամասում: Լենան լավագույն դերձակն էր, Սիլվան գործում էր սվիտերներ և ժակետներ, իսկ Անին անփոխարինելի էր ասեղնագործության մեջ: նրանց պատմությունը տեղադրված է World Refugge Day կայքում:
… Քույրերը կորցրել էին հորը պատերազմից առաջ, և փորձում էին համակերպվել այն մտքի հետ, որ դա իրենց կյանքի ամենատխուր ժամանակն է եղել, որ ստիպված էին հաղթահարել: Շուտով սակայն, նրանք ստիպված եղան ավելի մեծ աղետի՝ պատերազմի հետ բախվել իրենց կյանքում: 2014-ի նոյեմբերյան մի օր վերադառնալով աշխատանքից՝ նրանք չգտան իրենց տունը, որտեղ ապրում էին: Այն, ինչ նրանք տեսան՝ հրետանային ռմբակոծության արդյունքում ավերակներն էին: Փոքր ճամպրուկի մեջ հավաքելով այն ինչ մնացել էր քույրերը ճամփա ընկան դեպի նախնիների երկիր՝ Հայաստան:
«Մենք 35 տարի շարունակ ջանասիրաբար աշխատել ենք՝ խնայելով որոշակի գումար, քանի որ մեզ ոչ ոք չէր աջակցում», – ասում է Լենան՝ փորձելով թաքցնել իր հուզմունքը: Ով կմտածեր, որ մենք միայնակ կմնանք անհայտ ապագայով, առանց տան և եկամուտի», – ավելացնում է Անին, ում նույպես չի հաջողվում թաքցնել իր զգացածը: «Ամբողջ կյանքում երազել ենք Հայաստան գալու մասին, մեր նախնիների հայրենիքը, որ շատ մոտ ու հեռու էր, ծանոթ և անծանոթ միևնույն ժամանակ: Ճակատագրի բերումով մենք եկանք Հայաստան ոչ թե վայելելու տեսարժան վայրերը և մարդկանց, այլ ստանալու իր աջակցությունը», – ասում է Սիլվան:
Հայաստանի կառավարությունն ընդունեց այս քույրերին, ինչպես նաև նրանց նման հազարավոր տեղահանված ընտանիքների՝ աջակցություն առաջարկելով նրանց ապրելու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները, Առաքելություն Հայաստանը, ԿԱԶԱ Շվեյցարական մարդասիրական հիմնադրամը և այլ կազմակերպություններ շարունակում են աջակցել նրանց՝ արձագանքելով արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց, իրականացնելով մասնագիտական վերապատրաստումներ և եկամուտ ապահովող նախագծեր:
«Հայաստանյան Կարմիր Խաչից ստացած կարի մեքենան մեր միակ հույսն է: Մենք ստիպված ենք աշխատել ավելի քան երբևէ մեր ապրուստը վաստակելու համար: Մենք այլ ճանապարհ չունեինք, քանի որ այն փոքր խնայողությունները, որ մեզ հետ էինք բերել, լույսի արագությամբ սպառվում են: Այն, ինչ պետք է անենք, կրկին նոր կյանք սկսելն է», – ասաց փոքր քույր Անին և ժպտում՝ հույսն աչքերում: Հայաստանում գործող ՄԱԿ ՓԳՀ վարձակալության սուբսիդավորման ծրագրի աջակցությամբ քույրերն ապրում են Երևանի ծայրամասում գտնվող մեկ սենյականոց բնակարանում, վախն իրենց սրտում, որ մոտ ապագայում դա էլ, հնարավոր է չկարողանան: «Մենք հավատում ենք մեր հմտություններին, և լավատեսությանը, որը մեզ կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները: Այս սոցիալական խնդիրները չնչին են թվում՝ համեմատած այն դժվարությունների հետ, որոնց միջոցով անցանք Սիրիայից Հայաստան տեղափոխվելու ժամանակ», – ասում է Անին: «Ամենակարևորը այն անվտանգությունն ու խաղաղությունն է, որը մենք վայելում ենք Հայաստանում, ջերմ հարևանները և մեր օր օրի աճող նոր կապերը »,– ավելացնում է ավագ քույրը՝ Սիլվան: Քույրերը չեն մոռանում Հալեպում իրենց կյանքը՝ պատմելով այնտեղ իրենց աշխատանքի, հետաքրքրությունների և ընկերության մասին:
Ամենաջերմ հիշողությունները կապված են եկեղեցու երգչախմբում ավելի քան 40 տարի երգելու հետ: «Սա այն է, ինչ մենք խորապես կարոտում ենք: Ես երազումս տեսնում եմ երգչախումբը և եկեղեցին: Եվ մենք այլևս երբեք իրականում չենք տեսնի մեր սիրելի եկեղեցին նորից… քանի որ այն նույնպես ավիրվել է», – ասում է Լենան արցունքներն աչքերում: Սիլվան հանգստացնում է նրան. «Մենք շնորհակալ և երջանիկ ենք մեր քիչ ունեցածի համար և որ այստեղ ենք: Բայց իրականում մենք մի կերպ ենք պահում մեր արցուքնները նույնիսկ երբ ժպտում ենք»: «Հիշողությունները երբեմն մեզնից ուժեղ են», -միաձայն ասում են քույրերը և նայում միմյանց
Շուրջ 14 հազար սիրիահայեր՝ տեղահանվելով Սիրիայի հակամարտության պատճառով, պաշտպանություն են գտել Հայաստանում: Ամեն շաբաթ Հայաստան են գալիս նորեկներ, ովքեր ավելի վատթար պայմաններում են հայտնվել Սիրիայում: Ընտանիքները վայելում են Կառավարության, հասարակության և սփյուռքի աջակցությունը և սովորական մարդկանց ջերմ վերաբերմունքը: ՄԱԿ ՓԳՀ և իր գործընկերները մեծ դեր են խաղում՝ առաջարկելով աջակցություն տեղահանված ընտանիքներին, ովքեր օգնություն են փնտրում Հայաստանում: Այնուամենայնիվ, նրանք դեռ մեծ դժվարությունների են հանդիպում. Շատ դժվար է գտնել մատչելի բնակարան, բավարար ֆինանսական հնարավորություններ իրենց կենսական կարիքները հոգալու համար և ադապտացվելու նոր շրջապատող միջավայրին:
Պատրաստված է Անահիտ Հայրապետյանի կողմից,
ՄԱԿ ՓԳՀ Հայաստան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն
«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»
«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիր
Դիտումների քանակը` 3444