“Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս”/ տեսանյութ

 

«37 կանանցով միավորվեցինք, սկզբում մեզ թվում էր,  թե անհեթեթություն է, որ միայն կանանցով կարող ենք անել, այն գործը, որ հիմա անում ենք,բայց ժամանակը ցույւց տվեց ,որ կարող ենք», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացՎայոց ձորի մարզի “Հերմոն” գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ Նաիրա Մնացականյանը ,ներկայացնելով սպառողական կոոպերատիվների  անցած ուղին:

 

Կոոպերացիանների նախագահները նշում են ,որ ՕՔՍՖԱՄ-ը շատ կանանց  է  օգնել,կարելի է ասել  լիդերների է բացահայտել:

 

«Մենք այսօր ունենք աշխատանք,կարողանում ենք  տարբեր մշակաբույսեր աճեցել, հիմնել ենք  ջերմոցային տնտեսություններ,չորանոցներ ու ուզում ենք մեր փոքրիկ համայքներում զարգացնենք ջերմոցային կուլտուրաներ,ու  մեր գյուղը սարքենք փոքրիկ Շվեցարիա»,- ասում  է Վայոց Ձորի մարզի ՙԳոմք համայնքի կոոպերացիայի նախագահ Նունե  Ավագյանը,հավելելով ,որ աշխատանքի շնորհիվ շատերը մոռանում են հայրենիքը լքելու մասին:

 

Կոոպերատիվ տնտեսության մեջ որոշակի հաջողություններ գրանցած կանայք հավաստում են, որ ՕՔՍՖԱՄ-ի միջոցով իրենք ստանում են՝  որոշակի քանակությամբ վարկ, որի օգնությամբ էլ սկսել են  գյուղմթերքի արտադրության ծրագիր:

 

Կոոպերատիվի ղեկավարները նշեցին նաև, որ սկսել են աճեցնել տարբեր տեսակի լոլիկներ, մինչդեռ նախկինում միայն մի ավանդական տեսակի լոլիկ էին աճեցնում. «Այս տեսակն էլ մեր տեղանքում թթու էր լինում: Իսկ հիմա մենք մշակում ենք այնպիսի տեսակներ, որոնք և որակով, և արդյունավետությամբ ավելի բարձր են, ինչպես նաև ավելի ցրտադիմացկուն են»:

 

 

Նկատենք, ՕՔՍՖԱՄ-ը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ, իր ծրագրերի իրականացման համար ընտրում է առավել աղքատ, սահմանամերձ գյուղերը, նաև փախստականներով բնակեցված համայնքները: Ի դեպ   ՕՔՍՖԱՄ-ը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան արդեն երեք տարի է մրցույթների միջոցով ներկայացնում է գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսին: Այս տարի մրցույթը անցկացվել է Վայոց ձորի և Տավուշի մարզերի գյուղատնտեսական կոոպերատիվների շրջանակներում:

 

Հայստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը,Սիրահարների այգում:

 

 

«Այս մրցույթի և ծրագրի միջոցով փորձում ենք բարձրացնել կնոջ դերը գյուղատնտեսական ոլորտում: Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս, ովքեր իրենց կարևոր գործունեությամբ նպաստել են համայնքի գյուղատնտեսության զարգացմանը: Ու նրանք  խրախուսանքի կարիք ունեն»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:

 

Արմինե Գևորգյան 

 

Դիտեք  “Նոյան տապան”  գործակալության  տեսագրությունը   ասուլիսից. 

 

 

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

 

«Օքսֆամ» ջան, շատ շնորհակալ ենք, որ աջակցում եք գյուղացուն»…

 

«Նրանք կարող են կերակրել առնվազն 150 մլն քաղցածներին… »

 

 

«Շատ բան է փոխվել իմ և իմ ընտանիքի կյանքում»…

 

 

«Ավելի վստահ, ավելի գնահատված, ավելի հստակ իրենց որոշումներում»…

 

 

Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսները ստացան իրենց պարգևները / վիդեո

 

«Բոլորն էլ հողի հետ կռիվ են տալիս»…

 

Նրանց միայն համարձակությունն է պակասում

 

«Ապացուցենք՝ ինչի՛ է ընդունակ մայրիշխանությունը»

 

Բնության մի մասնիկը

 

«Քաղաքին պահողը գյուղն է»…

 

«Հողը շատ եմ սիրում, իսկ ինչ սիրով ես անում, անպայման լավ է ստացվելու»

 

«Ասացի՝ հետները երգում եմ, սիրով են հոգի առնում»…

 

«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…

 

«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…

 

«Քարից հաց քամող» կին հերոսները

 

«Կին- հերոս՝ գյուղատնտեսության ոլորտում»

 

«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ

 

Քա րից հաց քա մող կին հերոսները

 

«Օքսֆամ»-ը միավորում է Հայաստանի եւ Վրաստանի իր գործընկերներին

 

Մեկնարկում է ՕՔՍ ՖԱՄ-ի GROW արշավը՝ «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը»

 

 

 

Դիտումների քանակը` 5024

Գլխավոր էջ