“Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս”/ տեսանյութ
«37 կանանցով միավորվեցինք, սկզբում մեզ թվում էր, թե անհեթեթություն է, որ միայն կանանցով կարող ենք անել, այն գործը, որ հիմա անում ենք,բայց ժամանակը ցույւց տվեց ,որ կարող ենք», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացՎայոց ձորի մարզի “Հերմոն” գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ Նաիրա Մնացականյանը ,ներկայացնելով սպառողական կոոպերատիվների անցած ուղին:
Կոոպերացիանների նախագահները նշում են ,որ ՕՔՍՖԱՄ-ը շատ կանանց է օգնել,կարելի է ասել լիդերների է բացահայտել:
«Մենք այսօր ունենք աշխատանք,կարողանում ենք տարբեր մշակաբույսեր աճեցել, հիմնել ենք ջերմոցային տնտեսություններ,չորանոցներ ու ուզում ենք մեր փոքրիկ համայքներում զարգացնենք ջերմոցային կուլտուրաներ,ու մեր գյուղը սարքենք փոքրիկ Շվեցարիա»,- ասում է Վայոց Ձորի մարզի ՙԳոմք համայնքի կոոպերացիայի նախագահ Նունե Ավագյանը,հավելելով ,որ աշխատանքի շնորհիվ շատերը մոռանում են հայրենիքը լքելու մասին:
Կոոպերատիվ տնտեսության մեջ որոշակի հաջողություններ գրանցած կանայք հավաստում են, որ ՕՔՍՖԱՄ-ի միջոցով իրենք ստանում են՝ որոշակի քանակությամբ վարկ, որի օգնությամբ էլ սկսել են գյուղմթերքի արտադրության ծրագիր:
Կոոպերատիվի ղեկավարները նշեցին նաև, որ սկսել են աճեցնել տարբեր տեսակի լոլիկներ, մինչդեռ նախկինում միայն մի ավանդական տեսակի լոլիկ էին աճեցնում. «Այս տեսակն էլ մեր տեղանքում թթու էր լինում: Իսկ հիմա մենք մշակում ենք այնպիսի տեսակներ, որոնք և որակով, և արդյունավետությամբ ավելի բարձր են, ինչպես նաև ավելի ցրտադիմացկուն են»:
Նկատենք, ՕՔՍՖԱՄ-ը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ, իր ծրագրերի իրականացման համար ընտրում է առավել աղքատ, սահմանամերձ գյուղերը, նաև փախստականներով բնակեցված համայնքները: Ի դեպ ՕՔՍՖԱՄ-ը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան արդեն երեք տարի է մրցույթների միջոցով ներկայացնում է գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսին: Այս տարի մրցույթը անցկացվել է Վայոց ձորի և Տավուշի մարզերի գյուղատնտեսական կոոպերատիվների շրջանակներում:
Հայստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը,Սիրահարների այգում:
«Այս մրցույթի և ծրագրի միջոցով փորձում ենք բարձրացնել կնոջ դերը գյուղատնտեսական ոլորտում: Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս, ովքեր իրենց կարևոր գործունեությամբ նպաստել են համայնքի գյուղատնտեսության զարգացմանը: Ու նրանք խրախուսանքի կարիք ունեն»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:
Արմինե Գևորգյան
Դիտեք “Նոյան տապան” գործակալության տեսագրությունը ասուլիսից.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Օքսֆամ» ջան, շատ շնորհակալ ենք, որ աջակցում եք գյուղացուն»…
«Նրանք կարող են կերակրել առնվազն 150 մլն քաղցածներին… »
«Շատ բան է փոխվել իմ և իմ ընտանիքի կյանքում»…
«Ավելի վստահ, ավելի գնահատված, ավելի հստակ իրենց որոշումներում»…
Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսները ստացան իրենց պարգևները / վիդեո
«Բոլորն էլ հողի հետ կռիվ են տալիս»…
Նրանց միայն համարձակությունն է պակասում
«Ապացուցենք՝ ինչի՛ է ընդունակ մայրիշխանությունը»
«Հողը շատ եմ սիրում, իսկ ինչ սիրով ես անում, անպայման լավ է ստացվելու»
«Ասացի՝ հետները երգում եմ, սիրով են հոգի առնում»…
«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…
«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…
«Քարից հաց քամող» կին հերոսները
«Կին- հերոս՝ գյուղատնտեսության ոլորտում»
«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ
Քա րից հաց քա մող կին հերոսները
«Օքսֆամ»-ը միավորում է Հայաստանի եւ Վրաստանի իր գործընկերներին
Մեկնարկում է ՕՔՍ ՖԱՄ-ի GROW արշավը՝ «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը»
Դիտումների քանակը` 5070