Երեւանում մեկնարկեց «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթը»/ լրացված
Հունիսի 8-ին Երեւանում ` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նորակառույց շենքում իր աշխատանքները սկսեց «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը , որը նվիրված է բիզնես ոլորտում կանանց մասնակցությանն առնչվող հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) եւ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM)- կողմից:
Համաժողովի օրակարգը բավականին հագեցած է : Միայն բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան մեկ տասնյակից ավելի բանախոսներ, որոնց թվում էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլզը, ԵՄ Գործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը , UNIDO Հայաստանի գործառույթների ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մար-Կրիստի Օղլին՝ Ֆրանսիայից, Միջազգային զարգացման և առաջնորդության ցանցի, Հաջողակ կանանց միջազգային ակումբի նախագահ Նեսթան Կիրտաձեն Վրաստանից, Հայաստանում միջազգային կառույցների եւ պետական այլ մարմինների ներկայացուցիչներ:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ կանանց ներգրավվածությունը հայաստանյան բիզնեսում բավարար չէ և առնվազն կրկնակի ավելացման ներուժ կա, սակայն նկատելի նաեւ դրական միտում. կին ձեռներեցների թիվը տարեցտարի աճում է: Նրա խոսքով, կառավարությունը կարևորում է կին ձեռներեցների ներդրումը տնտեսության զարգացման գործում և բազմաթիվ նախաձեռնություններ ունի ՝ ուղղված կանանց գործարարությանն աջակցելուն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք հատկապես մեծ թիվ են կազմում փոքր և միջին բիզնեսի ոլորտում: Իսկ այս ոլորտների զարգացումը մեր կառավարության համար առաջնահերթյուններից մեկն է: «Վստահ եմ՝ այս հանդիպումը կնպաստի ոչ միայն փորձի փոխանակմանը և հետագա համագործակցության, այլև ներկա շատ կանանց համար, ովքեր գործարարության ոլորտում չեն, այս համաժողովը ոգևորիչ օրինակ կլինի՝ հետագայուն իրենց ուժերը ներդնելու նաև այս ոլորտում», – ասաց փոխվարչապետը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հ. Նաղդալյանն էլ ընդգծեց, որ այս համաժողովը լավ առիթ է մտածելու, թե ինչպիսի ծրագրեր է պետք մշակել ՝ կանանց ձեռներեցությանը աջակցելու համար: «Կանացի դեմքով բիզնեսը առավել արդյունավետ է երկրի համար մի քանի հանգամանքից ելնելով, նախ և առաջ, որ կնոջ բիզնեսը առավել սոցիալական ուղվածություն ունի, եւ որպես կանոն բարեգործական և նորարական բաղադրիչներ է ներառում: Ես ցանկանում եմ ողջունել բոլոր այն կանանց, ովքեր կարողանում են ոտք դնել թերևս տղամարդկային համարվող այս ոլորտ և նաև կարողանում են ստեղծել նոր որակյալ աշխաատեղեր հասարակության համար», – ասաց Նաղդալյանը:
ՀՀ ԱՄՆ Դեսպան Ռիչարդ Մ. Միլզը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին նշեց, որ ամբողջ աշխարւում ԱՄՆ-ն խրախուսում է կանանց ձեռներեցությունը, հատկապես աջակցելով երիտասարդ կին ձեռներեցներին: «Կանայք հիմնականում ներկայացված են փոքր եւ միջին բիզնեսում, իսկ փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսության ողնաշարն են: Դրանք ԱՄՆ-ում ապահովում են նոր աշխատետաեղերի 75%-ը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 2018 թվականաին ձեռնարկատիրական ընկերությունների ուղիղ կեսը կղեկավարվեն կանանց կողմից», – նշեց դեսպանը՝ հաջողություն մաղթելով համաշողովի աշխատանքներին:
Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մար-Կրիստի Օղլին՝ Ֆրանսիայից, կարեւորեց այն հանգամանքը, որ համաժողովը լավ է կազմակերպված եւ այն լավ հնարավորություն է հայ կին ձեռներեցների համար ոչ միայն նոր կապեր հաստատելու այլ իրենց խնդիրները հնճեցնելու, հատկապես , որ համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: «Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվող կանայք շատ մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում», – նկատեց նա:
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատյանը իր խոսքում նշեց, որ ին ձեռներեցները պետք է առավել մեծ մասնաբաժին փորձեն ունենալ ձեռներեցության մեջ, սրանով իսկ փորձելով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: Կանանց ձեռներեցությունը նպաստում է ընտանիքների կայունությանը, այն նշանակում է ավելի ցածր գործազրկության մակարդակ, ավելի շատ աշխատատեղեր, ինչն էլ կբերի ինչպես համայնքների, այնպես էլ մեր երկրի զարգացմանը:
Համաժողովի առաջին օրը մի շարք հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան՝ կանանց ձեռներեցության անհրաժեշտության և ազգային ու միջազգային մակարդակներում դրա զարգացման եւ խրախուսման շուրջ:
Հիշեցնենք, որ համաժողովը «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթվա» առաջին միջոցառումն է: Այս օրերի ընթացքում կազմակերպվելու են նաև փորձի փոխանականում ու ճանաչողական այցեր դեպի հայկական ձեռնարկություններ, եղի կունենան Էքսպո ցուցահանդեսը ու «Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը:
WomenNet.am- ը` հանդիսանալով «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթվա» տեղեկատվական գործընկերներից մեկը, առաջիկայում կներկայացնի հետաքրքիր մանրամասներ համաժողովից եւ այլ միջոցառումներից:
Լիլիթ Քոչինյան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»
«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն
Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները
Դիտումների քանակը` 3731