«Երեխային ծեծելու համար 30 հազար տուգանք նշանակելը – պատկերն է մեր իրականության»

deti-nasilie«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, որին Հայաստանը միացել է 1992-ին, պետությունը պարտավորվում է պաշտպանել երեխաներին ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից:

 

 

… Դեկտեմբերի 19-ին Սպիտակ քաղաքում  հայտնաբերվել էր  երիտասարդ կնոջ դին՝ կախված վիճակում, եւ ննջասենյակում  իր երկու դուստրերին՝  5 և 7 տարեկան,  մահացած վիճակում:  մահացած:  Նախնական վարկածով Սպիտակի հոգեբուժական բաժնում հաշվառված  կինը խեղդամահ էր արել երեխաներին, ապա՝ ինքնասպան եղել…

 

 

… Դրանից մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ  8-ամյա աղջկան խանութ չգնալու համար դաժան ծեծի ենթարկած Արտյոմ Ս.-ն , ով երեք երեխաների հայր է, տուգանվել է ընդամենը  30 հազար դրամով :  Բռնարարը, ով պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջն ու երեք անչափահաս երեխաներին, կվերադառնա ընտանիք ու ամենայն հավանակությամբ կշարունակի բռնության ենթարկելիր ընտանիքի անդամներին… 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2014 թվականին իրականացված «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտության համաձայն` ընդհանուր առմամբ երեխաների 27%-ը շրջապատի կողմից ենթարկվում է բռնության, որից 68%-ը` ֆիզիկական բնույթի, 48%-ը` հոգեբանական: Երեխաներն ընտանիքից դուրս շրջապատում բռնության են ենթարկվել հիմնականում հասակակիցների կողմից (82%), ուսուցիչների կողմից (17%), դայակների ու դաստիարակների կողմից (15%):

 

 

Երեխաների պաշտպանության ցանցի մասնագետներն ահազանգում են՝ բռնությունների նվազեցման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում: Նրնաց ներկայացմամբ,  տարիներ շարունակ ծնողների շրջանում անցկացվող  հետազոտությունների ադյունքները փաստում են, որ ծնողների առնվազն  40 տոկոսը որպես  երեխայի դաստիարակության մեթոդ է  կիրառում նաեւ ֆիզիկական բռնությունը՝ դիտարկելով դա որպես նորմ:

 

«Երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու համար 30 հազար տուգանք նշանակելը, ըստ իս, պատկերն է  մեր ունեցած իրողության»,-ասում է  ցանցի նախագահ Միրա Անտոնյանը: 

 

 

Նա չի ընդունում այն կարծրատիպը, որ  ընտանեկան բռնությունը պետք է մնան ընտանիքի պատերի ներսում: Նրա խոսքով,  հասարակությունն անընդհատ փոփոխությունների մեջ է, պետք է բերել ու սովորական դարձնել նոր նորմեր, որոնք բացառում են բռնությունն ընտանիքի ցանակացած անդամի հանդեպ եւ առաջին հերթին երեխաների նկատմամբ:

 

 

Նա «ավանդականի» ջատագովներին հիշեցնում է, որ մի քանի տասնամյակ առաջ երեխաները ծնվում էին տնային պայմաններում, տատմերերի օգնությամբ: Դա այդ ժամանակարջանում ընդունված նորմ էր, և տարօրինակ էր երեխա ունենալու համար հիվանդանոց գնալը: Հիմա տարօրինակ է տանը՝ տատմոր օգնությամբ երեխա ունենալը: Տրանսֆորմացիայի այս ճանապարհին պետք է հասարակությունն ու պետությունը ակտիվ մասնակցություն ունենան:

 

 

«Այն, որ երեխայի նկատմամբ վերաբերմունքը տարիներ շարունակ մնում է խնդրահարույց, փաստում է. մենք ազգային համաձայնության չենք եկել այն հարցի շուրջ, որ ընտանիքի անդամների միջև բռնությունները որքանո՞վ են հասարակական հոգածության առարկա, հասարակությունը պե՞տք է դրանց արձագանքի, թե՞ ոչ»,-ասաց  ցանցի նախագահը:

 

 

Ավելին, Հայաստանում հասարակական կարծիքը խնդրի վերաբերյալ խիստ բևեռացված է: Շատերն ասում են՝ ընտանեկան խնդիր է, մեր գործը չի, այն պետք է մնա ու քննարկվի ընտանիքի պատերից ներս, իսկ աղմուկ հանած դեպքերը մեծ հնչեղություն են ստանում:

 

 

Մինչդեռ Միրա Անտոնյանը համոզված է, անհրաժեշտ է միջամտություն, եթե ընտանիքում խնդիրներ կան: Նրա խոսքով,  եթե տեսնում ես` երեխան կապտուկներով է եկել դպրոց, անխնամ է, սեզոնին անհամապատասխան հագուստով է, ապա պարտավոր ես ահազանգել:

 

 

«Եթե չլինի նման միջամտություն, ապա մենք 100 տարի հետո էլ նստելու ենք այստեղ ու խոսենք նույն խնդրի մասին: Նորմերը փոխվում են խնդրի մասին բարձարձայնելով: Փոփոխվող հասարակության մեջ նոր նորմերը մարսվում են, եթե հասարակական համաձայնության հասնելուց հետո քննարկվում են ու մշակվում միջամտության այնպիսի ձևեր, որոնք ոչ միայն չեն տրոհում հայ հասարակության հիմքերը, այլև հակառակը՝ կառուցողական նշանակություն են ունենում: Այս պահին, մեր չմիջամտելը, չխառնվելը, հավատացեք, ապայառուցողական նշանակություն ունի»,-խնդրի լուծման հնարավոր ուղին ներկայացրեց Մ. Անտոնյանը:

 

 

Ցանցի անդամները բարձրաձայնում են պետական համապատասխան ծառայությունների, կառույցների բացակայության մասին, կարևորում ծնողավարության հմտությունների ուսուսումը:

 

 

«Բոլոր հարթություններում մենք նման ծառայությունների պակաս ունենք»,-ասաց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Նունե Գեղամյանը:

 

 

Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանի խոսքով. «Մենք հասել ենք մի վիճակի, երբ արշեքներ ենք կորցնում: Տպավորություն է, որ մենք պետք է բացատրենք, թե ինչ է ընտանիքը, ինչ է սերը»: Նրա կարծիքով, այսօր մենք կորցնում ենք այնպիսի միարժեքություններ, ինչպիսիք են՝ ընտանիքում մարդն ամենասիրվածն է, պաշտպանվածը, ծնողն ամենահոգատարն է, մեծահասակներին պետք է հարգել:  «Սրանք կյանքի որակ էին փոխում»,-ասաց նա:

 

 Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4096

Գլխավոր էջ