Եվրոպայում 10 հազար միգրանտ երեխա է անհետացել

Ավելի քան 10 հազար միգրանտ երեխաներ անհետացել են այն բանից հետո, երբ Եվրոպա են ժամանել առանց մեծերի ուղեկցության:   Այս մասին է  հաղորդում  «BBC» լրատվական ծառայությունը ՝ հիմնվելով   Եվրոպոլի  ղեկավար  Բրայան Դոնալդի  հայտարարության վրա: 

 

Միգրանտ երեխաների մեծ մասը անհետացել են եվրոպական երկրներում հայտնվելուց և մուտքի գրանցում ստանալուց հետո: Եվրոպոլի ղեկավարի խոսքով, բացառված չէ , որ նրանց մի մասը միացել է ծնողներին, սակայն պատկան մարմինները այդ, ինչպես նաև նրանց գտնվելու վայրերի մասին որևէ տեղեկատվության չեն տիրապետում:

 

Եվրոպական ոստիկանության տվյալներով անհետացած երեխաների մի մասը կարող էր սեռական շահագործման զոհ դառնալ կամ  տեղեկան քրեական խմբավորումները նրանց ստիպում են ստրկական աշխատանքով զբաղվել:

 

Նշենք, որ Եվրորպոլի այս նախազգուշացումը հարապարակվեց այն բանից հետո, երբ Միացյալ  Թագավորության իշախանությունները պատրաստակամություն հայտնեցին  ընդունել  ավելի շատ երեխաներ առանց մեծերի ուղեկցության:  Ընդ որում, Բրիտանիան չի ընդունի  այն երեխաներին, ում արդեն ընդունել են այլ երկրներում:

 

Դեռ նախորդ տարվա կեսերին եվրոպական տարբեր երկրների միգրացիոն ծառայություններ ահազանգում էին, որ մեծ թվով միգրանտ երեխաներ են անհետացել: Օրինակ մայիս ամսին Իտալիայի  իշխանությունները հաղորդել էին շուրջ 5 հազար միգրանտ երեխայի անհետացման մասին: Երեխաների գտնվելու հավանական վայրերի թվում նշվում է Հունաստանը, քանի որ այս երկիրը միգրանտների համար Եվրոպա մուտքի առաջին երկիրն է համարվում:

 

Save the Children կազմակերպության տվյալներով, նախորդ տարվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներ են ժամանել շուրջ 26 հազար երեխաներ և դեռահասներ՝ առանց մեծահասակների ուղեկցության:

 

Ինչպես պարզել է  BBC-ի թղթակիցը   երեխաները հաճախ  փախնում են  փախստականների ճամբարներից եւ հավանակությունը, որ նրանք  կրիմինալ  կառույցների ձեռքն են ընկնում շատ մեծ է:

 

Առավել մանրամասն  «BBC»

Կարդացեք թեմայի շուրջ.

Беспризорников-мигрантов в Европе подстерегают сутенеры

 

Դիտումների քանակը` 3370

Գլխավոր էջ