Եվրոպայի խորհուրդ. «Վերացնե՛լ խոչընդոտները՝ կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքում»

Օրերս Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հանդես է եկել հայտարրաությամբ, որում անդրադառնում է Եվրոպայի խորհրդի  երկրներում  կանանց իրավունքների պաշտպանների նկատմամբ նկատվող ճնշումներին՝ կոչ անելով  վերացնել խոչընդոտները  կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքում:

 

 Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

Կանանց մարդու իրավունքների պաշտպանությամբ և գենդերային հավասարության խնդիրներով զբաղվող մարդու իրավունքների պաշտպանները և կազմակերպությունները շատ մեծ դեր են կատարում Եվրոպայում: Նրանք շատ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում գենդերային բռնությունից տուժածներին, պայքարում են կանանց նկատմամբ խտրականության դեմ, նպաստում են խաղաղության կառուցմանը և կառավարություններին պահում են հաշվետու իրենց` մարդու իրավունքների պարտավորությունների կատարման համար: Ցավոք, ինչպես ես տեղեկացա հուլիսին Վիլնյուսում կանանց իրավունքների պաշտպանների խմբի հետ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, նրանք նույնպես իրենց աշխատանքում բախվում են լուրջ խոչընդոտներ:

Բազմաթիվ մարտահրավերներ կանանց ւ իրավունքների պաշտպանների և նրանց  աջակիցների համար

Մարդու իրավունքների այլ ալտիվիստների հետ միասին կանանց իրավունքների պաշտպանների իրավիճակի և աշխատանքային պայմանների վրա ազդում են մի քանի բացասական միտումներ Եվրոպայի Խորհրդի տարածքում: Սահմանափակող օրենսդրությունը և քաղաքացիական հասարակության դեմ ռեպրեսիվ գործելակերպը Ադրբեջանում, Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում նույնպես ազդել են նրանց վրա, ովքեր աշխատում են պաշտպանել կանանց իրավունքները և խթանում են գենդերային հավասարությունը:

Հունգարիայում մի շարք կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, ովքեր  Նորվեգական հիմնադրամ ՀԿ-ի շահառուների շարքում են, և արդեն թիրախ են դարձել տեսչական ստուգումների և աուդիտների համար:

Բացի դրանից, կանանց իրավունքների պաշտպանները բախվում են հատուկ խոչընդոտների, երբ պայքարում են հայրիշխանական արժեքների, սեքսիստական կարծրատիպերի և գենդերային դերերի ավանդական ընկալման դեմ: Նրանց կարող են նկարագրել որպես ընտանեկան արժեքներ կամ ազգային ավանդույթներ փլուզողներ, կամ էլ գործակալներ, ինչը նվաստացուցիչ կերպով պիտակավորվում է «գենդերային գաղափարախոսություն»: Ես առանձնացրեցի այս հարցը Հայաստանի վերաբերյալ իմ վերջին զեկույցում, որտեղ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և պաշտպանները դաժանորեն թիրախ էին դարձել 2013- ին՝ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի քննարկման և ընդունման հետ կապված:

Կանանց իրավապաշտպանները նույնպես դիմակայում են ահաբեկման, ճնշման, սպառնալիքների, հարձակումների, զրպարտության, ցանցային հարձակումների և տուժածների թեժ գծերի խափանման: Նրանք, ովքեր աշխատում են սեռական և վերարտադրողական առողջության ուղղությամբ կամ պաշտպանում են ընտանեկան բռնությունից տուժած կանանց իրավունքները, առավել հաճախ են թիրախ դառնում: Օրինակ, Իռլանդիայում, աբորտների հարցերով զբաղվող իրավապաշտպանները ենթարկվեցին զրպարտող քարոզարշավի և խարանի: Շատ երկրներում ուլտրապահպանողական շարժումների հատվածները կամ հեռավոր աջ և ծայրահեղ կրոնական խմբավորումներն են առավել հաճախ հրահրում նման հարձակումներ: Ամենամեծ խնդիրը նման գործողությունների անպատժելիությունն է: Շատ հաճախ պետական մարմինները չեն կատարում իրենց՝ իրավապաշտպաններին պաշտպանելու պարտավորությունները՝ ապահովել արդյունավետ հետաքննություն այդ իրավախախտումների համար և սահմանել դրանց մեղավորների համապատասխան պատիժ:

Կանանց իրավապաշտպանների մեծ մասը կանայք են: Կին իրավապաշտպաններին սպառնում է գենդերային բռնության, բռնաբարության և սեռական բռնության ենթարկվելու վտանգը, հետապնդումները և խոսքային վիրավորանքը, նրանց հեղինակության վրա առցանց և փաստացի հարձակումները: Մի շատ մտահոգիչ երևույթ բոլորովին վերջերս է նկատվել. կին իրավապաշտպանների նկատմամբ օգտագործվող ատելության խոսքի կիրառման աճն է: Օրինակ Սերբիայում « Սեւազգեստ կանայք» ՀԿ-ի անդամները ենթարկվել են գենդերային հիմքով հարձակումների՝ իրենց կատարած մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքի համար:

Ազգային մարմինները հաճախ չեն խորհրդակցում կամ չեն լսում կին իրավապաշտպաններին համապատասխան քաղաքականություններում և օրենքներում: Որոշ երկրներում անկախ ակտիվիստները իրենց անտեսված են զգում այն ՀԿ-ների կողմից, որոնք մոտ են կառավարությանը (այսպես կոչված Կառավարության կազմած Ոչ կառավարական կազմակերպություններ): Կա մեկ այլ անհանգստացնող տարր ևս. կին իրավապաշտպանները չեն ընկալվում իրենց կոլեգա տղամարդ իրավապաշտպաններին հավասար, ովքեր սխալմամբ համարում են կանանց իրավունքները կամ գենդերային հավասարությունը որպես մարդու իրավունքների երկրորդական խնդիր:

Դաժանության ներկայիս ժամանակաշրջանը հատկապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ավելի է դժվարացրել կայուն և երկարաժամկետ ֆինանսավորում գտնելը: Բռնությունից տուժած կանանց ապաստարաններով ապահովող ՀԿ-ները թուլացրել են տեղական մակարդակով հանրային ծառայությունների կրճատմամբ:

Կանանց  իրավունքների պաշտպանների աշխատանքային միջավայրի բարելավման ուղիները

Կանանց իրավունքների պաշտպանների դժվարին իրավիճակն ընդգծում է այն փաստը, որ գենդերային հավասարության առաջընթացը դեռևս ամբողջությամբ չի ամրապնդվել: Քանի որ գենդերային հավասարության պաշտպանները մեծ մասամբ կանայք են, կանանց նկատմամբ հարատև խտրականությունը կարող է անմիջականորեն ազդել նրանց աշխատանքի վրա: Հետևաբար, նույնիսկ այսօր շատ կարևոր է ընդգծել, որ կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը հիմնարար իրավունք է և մարդու իրավունքների օրակարգի կարևոր տարրր:

Ես կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին վերահաստատել և իրագործել ազգային և միջազգային պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են վերջ տալու սեռով պայմանավորված խտրականությանը և մարդու իրավունքների խախտումներին: Մասնավորապես, ես կոչ եմ անում բոլոր անդամ-պետություններին վավերացնել և իրականացնել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան  (Ստամբուլի կոնվենցիան):

Պետությունները պետք է նաև կատարեն իրենց պարտավորությունները պաշտպանելու իրավապաշտպաններին և ապահովելու նպաստավոր միջավայր նրանց աշխատանքի համար՝ ահաբեկումից և ճնշումից զերծ: Այս պարտավորությունները հիշեցվում են 1998-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրում և 2008-ի Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովի Հռչակագրում՝ բարելավելու մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը և խթանել նրանց գործունեությունը: Պետությունները պետք է հատկապես զերծ մնան կիրառելուց այնպիսի քաղաքականություններ, օրենսդրություն և պրակտիկա, որոնք հակասում են ազատությանը, համախմբմանը և կարծիքներ արտահայտելուն: 2013թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց կանանց իրավունքների պաշտպանների պաշտպանության վերաբերյալ հատուկ մի բանաձև՝  մտահոգություն հայտնելով այն խտրականության և բռնության համար, որոնց նրանց բախվում են, և կոչ անելով պետություններին պաշտպանել նրանց և սատարել նրանց աշխատանքին: 2015 թ. հուլիսին ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովը կոչ արեց մասնակից պետություններին հավաստիանալ, որ կանանց իրավունքների պաշտպանների համար հասանելի է արդարությունը և որ նրանք կպաշտպանվեն հետապնդումից, սպառնալիքից, վրեժխնդրությունից և բռնությունից:

Ազգային մակարդակում ես կոչ եմ անում անդամ պետություններին ընդունել և իրագործել սեռով պայմանմավորված խտրականությունն արգելող օրենքներ, ինչպես նաև իրավական դրույթներ, որոնք նպատակ ունեն, մասնավորապես, պայքարել գենդերային ատելության  հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն արտահայտող խոսքի դեմ: Ես նաև կոչ եմ անում մասնակից պետություններին մշակել ազգային ուղենիշներ և այլ միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների պաշտպաններին սատարելու և պաշտպանելու համար և գենդերային հեռանկարն իրենց աշխատանքներում ներառելու համար: Կառավարության և պետական հաստատությունների կողմից կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքին աջակցություն ցուցաբերելը չափազանց կարևոր է և պետք է նպաստի նաև կանանց իրավունքների պաշտպանների լայն ընդգրկմանը համապատասխան խնդիրների շուրջ պաշտոնական խորհրդատվություններին:

Մարդու իրավունքների պաշտպանների համերաշխությունը և համագործակցությունը անհրաժեշտ է պաշտպանների պաշտպանության և նրանց աշխատանքի խթանման համար: Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային, տարածաշրջանային և ազգային ցանցերը շատ կարևոր դեր են խաղում այն իրավապաշտպաններին պաշտպանելիս, ովքեր բախվում են դժվարությունների իրենց աշխատանքում և ում անձնական անվտանգությանը վտանգ է սպառնում: Հետևաբար, շատ կարևոր է, որ մարդու իրավունքների պաշտպանների ավելի լայն համայնքը աջակցի կանանց իրավունքների պաշտպաններին և  լիարժեք կերպով համագործակցի նրանց հետ:

Կանանց իրավունքների պաշտպանները սերտորեն աշխատում են Ազգային մարդու իրավուքնների կառույցների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրների շուրջ: Սակայն, շատ դեպքերում պաշտպանները, մարդու իրավունքի հանձնաժողովները և հավասարության մարմինները դեռևս ձեռք չեն բերել բավարար վստահություն կանանց իրավունքների պաշտպանների շրջանում, որպեսզի վերջիններս վտանգի ժամանակ դիմեն նրանց: Մեզ անհրաժեշտ են ավելի ինտենսիվ համագործակցություն և համատեղ գործողություններ են Ազգային մարդու իրավուքնների կառույցների և մարդու իրավունքի պաշտպանների միջև՝ մարդու իրավունքի օրակարգերը խթանելու և վտանգի տակ գտնվողներին աջակցելու համար: Ես կոչ եմ անում Ազգային մարդու իրավուքնների կառույցներին ամբողջությամբ ստանձնել կանանց մարդու իրավունքներին և գենդերային հավասարությանն առնչվող հարցերը և աշխատել կանանց իրավապաշտպանների հետ միասին այս ոլորտում:

Որոշ դեպքերում կանանց իրավունքների պաշտպանները հաջողությամբ համագործակցել են ԶԼՄ-ների հետ հարձակումներին, այդ թվում՝ արատավոր արշավներին հակազդելու համար, և հասարակության իրազեկությունն իրենց աշխատանքի և կանանց մարդու իրավուքնների պաշտպանության վերաբերյալ բարձրացնելու, գենդերային հավասարության խթանման ուղղությամբ: Ես գտնում եմ, որ շատ կարևոր է կառուցել նման փորձառություն, խթանել մարդու իրավունքների մշակույթը, և ամրապնդել պաշտպանների փոխգործակցությունը հասարակության հետ:

Ժամանակն է, որ կանանց իրավունքների պաշտպանները ստանան ճանաչում, աջակցություն և պաշտպանություն, որոնց նրանք արժանի են մարդու իրավունքների ոլորտում իրենց կատարած նվիրված աշխատանքի համար:

 

Նիլս Մուժնիեկս

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար

 

Աղբյուրը՝ Եվրոպայի խորհուրդ

 

Հ.Գ. Ծանոթացեք նաեւ  Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի 2014-ի հոկտեմբերի  5-9 -ը Հայաստան կատարած այցի մասին հաշվետվությանը եւ ՀՀ Կառավարության  պատասխան դիտարկումներին այդ այցի վերաբերյալ.

 

Comments of the Government of Armenia to the report of the Commissioner for Human Rights following his visit to Armenia on 5-9 October 2014

Report by Nils Muižnieks, Council of Europe Commissioner for Human Rights, following his visit to Armenia, from 5 to 9 October 2014

Infographic on the report of the visit to Armenia from 5 to 9 October 2014

 

 

 

Դիտումների քանակը` 3842

Գլխավոր էջ