Եվս մեկ մրցույթ գենդերային հիմնահարցերը լուսաբանող լրագրողների համար

«Լավագույն լրագրող՝ գենդերային հիմնահարցերի լուսաբանման գործում»
ՀՀ վարչապետի մրցանակաբաշխություն

Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խրախուսման գործում լրագրողների մասնակցությունը ըստ արժանվույն գնահատելու նպատակով հայտարարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մրցանակաբաշխություն.

 

Մրցույթի պայմանները.

 

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. մարտի 1-ից մինչև 2014 թ. մարտի 10-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.

 

1. Հեռուստատեսություն և ռադիո

2. Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ

Անվանակարգերում կարող են առաջադրվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հեռուստառադիոհեռարձակման, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները, ովքեր 2013 թվականի նշված ամիսների ընթացքում.

– բարձրացրել և վերլուծել են գենդերային բնույթի խորքային խնդիրներ,

– անդրադարձել են համայնքային մակարդակում գենդերային խնդիրների լուծման լավագույն փորձին

– լուսաբանել են կանանց գործարար և հասարակական նախաձեռնողականության և առաջնորդության լավագույն օրինակները

– հրապարակել են նյութեր ուղղված գենդերային կարծրատիպերի վերացմանը:

 

Նախատեսվում են մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Մրցանակակիրները կստանան նաև խրախուսական պարգևներ հասարակական և միջազգային կառույցների կողմից:

 

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված կլինի կանանց հիմնահարցերով աշխատող մասնագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Անհրաժեշտ է ներկայացնել.

  • Հրապարակված նյութը
  • Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն
  • Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճեն
  • Հեռուստառեպորտաժը DVD սկավառակով 1 օրինակ՝ եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով, ինչպես նաև ՀԸ կողմից տրված տեղեկանքով՝ նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ
  • Ռադիոնյութը CD kam DVD սկավառակով

 

Լրագրողի CV, լրագրողի և լրատվամիջոցի կոնտակտային տվյալներ, նյութի համառոտ նկարագրություն:

 

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թ. մարտի 10-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի 2014 թ. ապրիլի 7-ին կայանալիք նիստում:

 

Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12.00-ից մինչև 16.00-ն ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագրի խմբագրություն, Հանրապետության հրապարակ, Կառավարության թիվ 1 շենք հասցեով:

 

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 515935 հեռախոսահամարին կամ գրել hraparakum@gmail.com հասցեով:

 

 

ՀՀ կառավարությունը 2010 թվականի փետրվարի 11-ի N5 արձանագրային որոշմամբ հավանության արժանացրեց «Գենդերային քաղաքականության հայեցակարգը», հաստատելով իր հավատարմությունը գենդերային հավասարության գաղափարախոսությանը: Վերջինը ենթադրում է հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծում կանանց և տղամարդկանց անհատական ներուժի դրսևորման համար՝ ի նպաստ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը:

 

 

Գենդերային հավասարությանը հասնելու ճանապարհին գենդերային կարծրատիպերի և գենդերային խտրականություն վերացման հարցում մեծապես կարևորվում է լրատվամիջոցների դերը, քանի որ այսօր այն մեծ նշանակություն ունի հասարակության կարծիքների, աշխարհայացքի և արժեքային համակարգի ձևավորման գործում:

 

 

Դիտումների քանակը` 2913

Գլխավոր էջ