Եթե դուք մտածում եք, որ բուհական ոլորտում կանանց կարգավիճակը ավելի բարվոք է, ապա…
Forbs ամսագրի տվյալներով` աշխարհի 10 լավագույն բուհերից չորսը գլխավորում են կանայք. Դրյու Գիլպինը ՝ Հարվարդի համալսարան, Էլիսոն Ռիչարդը ՝Քեմբրիջի համալսարան, Սյուզան Հոկֆիլդը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան եւ Շիռլի Տիգմանը՝ Փրինսթոնի համալսարան:
Կրթության Ամերիկյան խորհրդի (The American Council on Education/ ACE) տվյալներով` ԱՄՆ 2148 բարձրագույն հաստատությունների 494-ը (23%) ղեկավարում են կանայք:
Հայաստանի Հանրապետության վիճծառայության 2010-11 ուս. տարվա տվյալներով՝ 23 պետական բուհերից միայն երեքում են (13%) կանայք ռեկտորի կամ պրոռեկտորի պաշտոն զբաղեցնում, այն դեպքում երբ այդ հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի 48,2 տոկոսը կանայք են:
Ոչ պետական բուհերում՝ ռեկտորների եւ պրոռեկտորների պաշտոններում 11 կին են աշխատում (21%), իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը ավելի ֆեմինիզացված է ՝ 54,1 տոկոսը կանայք են:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող անձանց 60 տոկոսը կանայք են:
Ի դեպ, ըստ վիճակագրության, հետաքրքիր միտում է նկատվում՝ մինչեւ 30 տարեկան գիտական աստիճան ունեցողների թվում կանանց տոկոսը գրեթե երեք անգամ ցածր է տղամարդկանցից, 30-ից բարձր գիտական թեզ պաշտպանած կանանց թիվը սկսում է հավասարվել տղամարդկանց, գերազանցելով վերջիններիս 40 անց տարիքային խմբերում:
Թ.Հ.
Դիտումների քանակը` 4644