Դեպի Եվրոպա կյանքի գնով…

Փախստականնների եւ միգրանտների ճգնաժամը նորանոր կյանքեր  է խլում

 


Միայն  վերջին մի քանի օրվա ընթացքում  հարյուրավոր փախստականներ են զոհվել Եվրոպա ներգազթելու  ճանապարհին: Նրանք խեղդաամահ են եղել փակ բեռնատարում, խեղդվել Միջերկրական ծովում , զոհվել այլ   պատահարների արդյունքում…

 

…Ավստրիայի ոստիկանությունը ճանապարհներից մեկում լքված բեռնատարում 71 ներգաղթյալի դի է գտել, տեղեկացնում է BBC-ը: Նրանցից 59-ը տղամարդ են, 8-ը՝ կին, 4-ը՝ երեխա: Նրանք մահացել են շնչահեղձ լինելու հետևանքով: Մահացածները, ըստ նախնական տեղեկությունների, սիրիացի փախստականներ են:  Այս գործով Հունգարիայում 3 բուլղարացի է ձերբակալվել, ովքեր վարել են բեռնատարը: Փախստականները, հավանաբար, արդեն մահացած են եղել, երբ բեռնատարը Հունգարիայից մտել է Ավստրիա:  Ավսրայի ներքին գործերի նախարար Յոհան Միքլ – Լյայթները հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, նշելով, որ սա Աստրիայի համար սեւ օր է։ Հայտնի է դարձել, որ միայն օգոստոսի 27-ի առավոտյան Ավստրիայի տարածք է ժամանել երեք բեռնատար: Դրանցից մեկում 34 միգրանտ է եղել, այդ թվում մոտավորապես տասը փոքրահասակ երեխա։ Մինչ ավտոմեքենան տեղ է հասել, նրանք նույնպես քիչ էր մնացել խեղդվեին։

 

 

… Փախստականներով լի երկու նավ է խորտակվել Լիբիայի ափերի մոտ, որի հետեւանքով մահացել է առնվազն 200 մարդ: Ավելի քան 100 մարդու ճակատագիր անհայտ է մնում: Ինչպես հաղորդում է բրիտանական Guardian պարբերականը՝ վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, 40 մարմիններ հայտնաբերվել է նավի վրա, եւս 160 մարմին ալիքները ափ են նետել: Ընդհանուր առմամբ, 2 նավերի վրա եղել է մոտ 500 մարդ, որից 147-ին հաջողվել է վերադառնալ Տրիպոլիի մոտ գտնվող փախստականների ճամբար: Մահացածների մեծ մասը Սիրիայից են, Բանգլադեշից եւ Կենտրոնական Աֆրիկայի մի շարք երկրներից: Նրանք բոլորը ցանկանում էին հասնել Եվրոպա եւ այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալ:

 

…Դրանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 26-ին անցկացված փրկարարական օպերացիայի ընթացքում լիբիական ափամերձ անվտանգության ներկայացուցիչները գտել են 51 հոգու դիակ: Մարդիկ մահացել են նավում շնչահեղձությունից: Ըստ փրկվածների, կոնտրաբադիստները մարդկանցից փող են վերցրել, մեկ րոպե բարձրանալու և օդ շնչելու համար:  Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 15-ին 49 մարդ է մահացել մեկ այլ նավում:

 

… Իտալական ոստիկանությունը Պալերմոյում ձերբակալել է 10 կասկածյալի, որոնք կապ ունեն 52 ներգաղթյալի մահվան հետ: Վերջիններս փորձել են այդ մարդկանց տեղափոխել անօրինական ճանապարհով: Ենթադրվում է, որ ներգաղթյալների մահվան պատճառ է հանդիսացել շմոլ գազը, որը տարածվել է շարժիչի խափանման հետևանքով:

 

ՄԱԿ ՓԳՀ.

Տարվա սկզբից միջերկրական ծովում 2500 մարդ է զոհվել

 

… Տարվա սկզբից ավելի քան 300.000 մարդ փորձել է անօրինական ճանապարհով Եվրոպա տեղափոխվել կյանքի համար վտանգավոր ճանապարհով՝ Միջերկրական ծովով։ Նրանցից մոտ 2500-ը մահացել են։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը, նշելով,  որ այս թվի մեջ  ներառված չեն Լիբիայի ափերի մոտ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգության զոհերի մասին տվյալները: Դեռևս այդ մասին հստակ տեղեկատվություն չունենք:

 

Նրա խոսքով՝ մոտ 200.000 փախստականների հաջողվել է ծովային ճանապարհով հասնել Հունաստան, ևս 110.000 մարդ հասել է Իտալիա։

 

Ամբողջ 2014թ. ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 219.000 անօրինական ներգաղթյալ։ Հունաստան են ժամանում հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից փախստականներ, իսկ Իտալիա՝ աֆրիկյան երկրների բնակիչները, ովքեր փրկվում են աղքատությունից, նշել է Ֆլեմինգը։

 

ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի գրասենյակում լուրջ մտահոգություն են հայտնել Լՙիբիայի ափերին Միջերկրական ծովում փախստականների մահվան նոր դեպքերի հետ կապված: Վերջերս Միջերկրական ծովում ավելի հաճախակի են ողբերգություններ տեղի ունենում, իսկ մարդկանց մահը ավելի մեծ մասշտաբներ է ընդունում: Իսկ վտանգավոր ճամփորդության մարդկանց դրդում են հակամարտություններն, աղքատությունը, տնտեսական և քաղաքական անկայունությունը:

 

ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը նշել է, որ չնայած բոլոր այս ողբերգություններին Եվրոպա հասնել ցանկացողների թիվն օր օրի ավելի է աճում:

 

Բան կի Մուն.

«Սիրիայի պատերազմն ազդարարեց իր մասին Եվրոպայի սրտում»

 

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը հայտնել է , որ չափազանց անհանգստացած է Միջերկրական ծովում և Եվրոպայում տեղի ունեցած  վերջին ողբերգություններով միգրանտների և փախստականների մահվան հետ կապված: Նա կոչ արեց պետություններին մեծացնել միգրացիայի անվտանգ և օրինական ուղիները և խոստացավ սեպտեմբերի 30-ին Նյու Յորքում այս խնդրին նվիրված արտահերթ հանդիպում նշանակել:

 

 

«Երեկ աշխարհը դառնությամբ իմացավ այն մասին, որ Ավստրիայի և Հունգարիայի սահմանից ոչ հեռու լքված բեռնատարի մեջ հայտնաբերվել են ավելի քան 70 մարդկանց մարմիններ: Ողբերգության մասին հաղորդագրություններում ասվում է, որ զոհերից շատերը Սիրիայից ապաստան հայցողներն են:  Զոհերի թվում կան երեխաներ», – ասվում է Բան կի Մունի հաղորդագրության մեջ, որն այսօր հրապարակել է իր մամլո քարտուղարի գրասենյակը:

 

ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ վերջին օրերի ընթացքում ստացվել են շատ այլ նորություններ վտանգավոր ծովային ճամփորդության ընթացքում խորտակված հարյուրավոր փախստականների և միգրանտների մասին: Նրա խոսքով, Միջերկրական ծովը շարունակում է մնալ «մահացու ծուղակ միգրանտների և փախստականների համար»:

 

«Բոլոր այս ողբերգությունները ցույց են տալիս, թե որքան դաժան են մաքսանենգները և մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները, ում հանցավոր գործունեությունը ծավալվում է Անդամանյան ծովից մինչև Միջերկրական ծով, և տարածվում մինչև Եվրոպայի ճանապարհներ»,  – ընդգծեց Բան կի Մունը:

 

Նա նշեց, որ նման վտանգավոր ճանապարհորդությունների մեկնողների մեծ մասը Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի փախստականներն են:

 

ՄԱԿ-ի ղեկավարը հիշեցրեց փախստականների՝ պաշտպանության և օգնության իրավունքի մասին: «Կացարան տրամադրելու հայցերը դիտարկելիս պետությունները չպետք է տարբերություն դնեն՝ կրոնի կամ անձի այլ բնութագրերի հիման վրա. Նրանք չեն կարող ստիպել մարդկանց վերադառնալ այն վայրեր, որտեղից նրանք փախել են  այն դեպքում, եթե կան հիմնավորված վախեր նրանց վրա հարձակումների կամ հետապնդումների պատճառով: Սա միայն միջազգային իրավունքի խնդիր չէ: Սա նաև մեր՝ որպես մարդկային ցեղի ներկայացուցիչների պարտքն է», – հայտարարեց Բան կի Մունը:

 

Նա շնորհակալություն հայտնեց համայնքների առաջնորդներին, ովքեր օգնության են հասել մարդկանց աղետալի իրավիճակներում և պատրաստակամություն են հայտնել կիսլեու ընդհանուր պարտականությունները: «Բայց անհրաժեշտ է ավելին անել: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կառավարություններին ընդլայնել միգրացիայի անվտանգ և օրինական ուղիները՝ ելնելով մարդասիրությունից, կարեկցանքից և համաձայն միջազգային պարտավորությունների», – ասաց  Գլխավոր քարտուղարն իր ելույթում:

 

«Սիրիայի պատերազմը, օրինակ, հենց նոր իր անմիջական արձագանքը գտավ Եվրոպայի սրտում»,- ասաց Բան կի Մունը: Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է կիսի պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ կատարվում է, և ավելի մեծ պատրաստակամություն ցույց տա լուծելու հակամարտությունները և այլ խնդիրները, որոնք այլ ելք չեն թողնում մարդկանց, քան փախուստը: ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծեց, որ առանց վճռական գործողությունների տեղահանված անձանց թիվը – մեկ օրում ավելի քան 40  հազ. մարդ – ավելի կաճի:

 

«Այս մարդկային ողբերգությունը պահանջում է վճռական հավաքական քաղաքական արձագանք», – հայտարարեց Բան կի Մունը:

 

ՄԱԿ-ի Գխավոր քարտուղարը նշեց, որ փախստականների և միգրանտների ճգնաժամը կլինի համաշխարհային առաջնորդների ուշադրության կենտրոնում, ովքեր կհավաքվեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նյու Յորքում՝ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի բացման հետ կապված: ՄԱԿ-ի ղեկավարը հայտնեց, որ սեպտեմբերի 30-ին նա կհրավիրի արտահերթ նիստ՝ այս խնդրին նվիրված:

 Ըստ միջազգային մամուլի եւ ՄԱԿ-ի հաղորդագրությունների 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել

Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները

Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան

Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների

Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

 

Դիտումների քանակը` 5504

Գլխավոր էջ