Դելիում դատապարտված բռնաբարողների պաշտպանը կարող է զրկվել լիցենզիայից՝ «կնատյացության» պատճառով
Դելիի փաստաբանական պալատը դիտարկում է այն հարցը, որ լիզենցիայից զրկի փաստաբաններից մեկին, որն իրեն «կնատյաց» արտահայտություններ է թույլ տվել՝ խմբակային բռնաբարության մասին գործի հետաքննության ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Դելիի դատարանը կախելու միջոցով մահապատժի է դատապարտել 4 տղամարդկանց, որոնք բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհի Ջոտի Սինգհին: Մեղադրյալների դատապաշտպանը հայտարարել է, որ կայրեր իր դստերը, եթե իմանար, որ նա տղայի հետ է եւ շեշտել է, որ բոլոր ծնողները պետք է այդպես վարվեն:
Դրանից հետո հասարակությունը սկսել է քննադատել պաշտպանին: Այս շաբաթ Դելիի փաստաբանների պալատը կդիտարկի նրան լիզենցիայից զրկելու եւ փաստաբանական գործունեությունը կասեցնելու հարցը:
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
Պակիստանում ծնողները սպանել են իրենց դեռահաս դստերը` տղայի հետ զրուցելու համար
Դելիի ավտոբուսում ուսանողուհուն բռնաբարած անձանց կախաղան կբարձրացնեն
Զանգվածային բողոքները Հնդկաստանում ՝ կանանց նկատմամբ բռնության դեմ
Աղջիկների առևանգումը Հնդկաստանի փողոցներում
Դիտումների քանակը` 4824