Դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը
Վարչական դատարանը մերժել է Մամուլի ազգային ակումբի նախագահ, դասախոս Նարինե Մկրտչյանի հայցը ընդդեմ ԿԸՀ-ի: Նարինե Մկրտչյանը սակայն տեղեկացրեց, որ մտադիր է շարունակել պայքարը եւ դիմելու է Սահմանադրական դատարան:
Ինշպես արդեն հայտնել էինք, ՄԱԱ նախագահը բողոքարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` իրեն որպես նախագահի թեկնածու չգրանցելու մասին որոշումը: Նա այդ որոշումը համարում է հակասահմանդրական եւ դատարանից պահանջում է պարտավորեցնել հանձնաժողովին փոխել այդ որոշումը եւ գրանցել իր թեկնածությունը:
Հիշեցնենք , որ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը միակ կին թեկնածուն ԿԸՀ էր ներկայացրել առանց ընտրական գրավը վճարելու մասին անդորրագրի, ինչպես դա պահանջում է Ընտրական օրենսգրքը, ըստ որի նախագահի թեկնածուները պետք է վճարեն ընտրագրավ` նվազագույն աշխատավարձի 800-ապատիկի չափով:
Դիտումների քանակը` 4047