Գորիս. փոխըմբռնման հուշագիր կանանց իրավունքների պաշտպանության շուրջ / տեսանյութ

Գորիսում գործող թվով 13 կառույցների ներկայացուցիչներ  Կանանց զարգացման «Ռեսուրս կենտորն» հիմնադրամի  նախաձեռնությամբ  ստորագրեցին  օրերս փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է  միավորել ջանքերը  կանանց իրավունքների պաշտպանության, տնտեսական զագացման, մասնագիտական առաջխաղացման խնդիրների շուրջ ։ Նախաձեռնությունը իրականացվել է «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:  

 

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա գտնվեց   Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Խոսելով կանանց իրավունքների մասին դեսպանը, մասնավորապես,  ընդգծել է ընտանեկան բռնության  մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Դուք չափազանց կարևոր աշխատանք եք կատարում:  Եվրամիոթյունը Կառավարության հետ երխոսություն է վարում այս խնդիրների շուրջ:  Մենք համաձայնության ենք եկել կառավարության հետ, որպեսզի մինչև 2016 թվականի ավարտը վերջնականացվի  ընտանեկան բռնության վերաբերյալ նոր և համապարփակ օրենքի ընդունումը:  Օրենքի ընդունումը և համակողմանի իրականացումը, ինչպես նաև   Ստամբուլի կոնվեցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա –խմբ. )   ստորագրումն ու վավերացումը նշան է,  որ Հայաստանը իր քաղաքական կամքն է ցուցաբերում համապատասխան օրենսդրութան ընդունման վերաբերյալ»,- նշել է  Պյոտր Սվիտալսկին:

 

Հուշագիրը վավերացրած կառույցների ներկայացուցիչները ընդգծել  են, որ սա կարևոր քայլ է, որպեսզի շահագրգիր կողմերը կանանց աջակցման ուղղորդման մեխանիզմ ունենան և  նպաստեն նրանց դերի բարձրամանը:

 

Նշենք, որ  «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիրը իրականացվում  է    Միացյալ  Թագավորությունում Մերձավոր արևելքի հիմնադրամի, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Սյունիքի մարզում գործընկեր կազմակերպությունը Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամն է:  Ծրագրի շրջանակներում 15 կանայք  սեփական բիզնեսը սկսելու  հնարավորություն են ստացել: Վարսահարդարում, սեղանի ձևավորում, կարի ատադարություն , չրերի պատրաստում: Ամենատարբեր մտահղացումները իրականություն  դարձնելու հնարավորությունը կանանց շրջանում ոչ միան սեփական բիզնեսը սկսելու, նաև  բարձր ինքնագնահտական ունենալու հիմքեր է ստեղծել: Ծրագրի առաջին փուլում ներգրավված բոլոր շահառուները հաջողությամբ իրականացնում են իրենց գործարար գաղափարները: Մեկնարկել է նաև երկրորդ փուլը, նախատեսվում է աջակցություն՝ թվով  20 կանանց :

 

Իրինա Յոլյան

 

Մանրամասները հեղինակի  տեսանյութում.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը

 

«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»

 

100 աշխատատեղի հնարավորություն կանանց համար

 

Նոր հնարավորություններ՝ Սյունիքի կին գործարարների համար/ վիդեո

 

Ռուզաննա Տոռոզյան. « Կարևոր է նախ ուժեղացնել կանանց դիրքերը տնտեսական ոլորտում»…

 

«Goris Crochet» ձեռագործ հուշանվերները աշխարհի տարբեր երկրներում են սպառվում

Դիտումների քանակը` 3276

Գլխավոր էջ